Խառը մարտարվեստների (MMA) UFC նախկին չեմպիոն, բրազիլացի Չարլզ Օլիվեյրան հրաժարվել է թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի (Հայաստան) հետ ռեւանշից իր ընկեր եւ թիմակից Ալան Նասիմենտոյի մահվան պատճառով, հաղորդում է Yahoo Sports-ը։
Իսրայելական «Մոսադ» հետախուզության նոր ղեկավար Ռոման Գոֆմանը պաշտոնանկ է արել գործակալության երկու բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք առնչություն են եղել Իրանում իշխանափոխության անհաջող ծրագրի մշակման հետ, հայտնում է իսրայելական 12-րդ հեռուստաալիքը։
ԱՄՆ-ն զինամթերքի գրեթե անսահմանափակ պաշարներ ունի, թեև սպառազինության առանձին տեսակներ ավելի պակասուրդային վիճակում են, հայտարարել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է CNN-ը:
Հուլիսին Սաուդյան Արաբիայից ամերիկյան նավթի ներմուծումը նվազել և հասել է զրոյի (առաջինանգամ 1985 թվականից ի վեր՝ ամբողջական ամսվա կտրվածքով), ինչը պայմանավորված էՀորմուզի նեղուցում առկա խափանումներով, որոնց պատճառով գնումներն ուղղորդվել են դեպիՎենեսուելա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է սպառազինության պաշարների հնարավոր խնդիրների և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի աշխատանքի վերաբերյալ հաղորդումները՝ լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունները անվանելով «կեղծ և բոլորովին անհիմն լուրեր»։
Ավելի քան 25 հազար մարդ է մահացել Եվրոպայում 2026 թվականին ծայրահեղ շոգի պատճառով՝ ըստ Bloomberg գործակալության հավաքած վերջին հասանելի տվյալների:
«Global Firepower» վերլուծական հարթակը հրապարակվել է 2026-ի աշխարհում ամենաշատ նավթային պաշարներ ունեցող երկրների ցանկը։
Թուրքական ընդդիմության առաջնորդ և քեմալական Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախկին ղեկավար (թուրք. CHP) Օզգյուր Օզելը հայտարարել է Թուրքիայում իշխանության համար պայքարելու պատրաստ նոր կուսակցություն հիմնելու մասին։ Խոսքը նոր քաղաքական ուժի մասին է, որը ստացել է «Նոր կուսակցություն» (Yeni Partisi) անվանումը։
Մեր հարաբերությունները մեր հարևանների հետ շատ ավելի լավ են, քան անցյալում, և հարևան երկրները շատ լավ են համագործակցում մեզ հետ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը
Բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը նոր պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ։
Թուրքական «Aroma» հանքային ջրեր ու մրգային հյութեր արտադրող ընկերությունը թողարկել է տեղական արտադրության կոլա՝ «Aroma Cola» անվամբ։
Եվրամիությունն աջակցում է Խաղաղության խորհրդի՝ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի զինաթափման ճանապարհային քարտեզին, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։
ՌԴ նախագահը զեկույց է լսել Դոբրոպոլի ուղղությամբ շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի՝ օգոստոսի 6-ին, ստորագրել է հրամանագրեր Խորվաթիայում, Ալբանիայում և Չեռնոգորիայում Ուկրաինայի դեսպաններին պաշտոնից ազատելու մասին, հայտնում է «Европейская правда»-ն։
Տունը, որտեղ անցել է Լուսնի վրա ոտք դրած առաջին մարդու՝ Նիլ Արմսթրոնգի մանկությունը, վաճառքի է հանվել։ Տան արժեքը կազմում է 430 հազար դոլար։ Այդ մասին գրում է Associated Press-ը:
168TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի այս եթերի շրջանակում հարցեր են ուղղվել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար/տնօրեն Մոհամմադ Ասադի Մովահեդին։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկում է կարևորագույն նախաձեռնություն, որի շրջանակում համալսարանի թիվ 13 մասնաշենքում կհիմնադրվի ժամանակակից Startup Incubation and Acceleration Hub՝ նախատեսված համալսարանի բոլոր կրթական ստորաբաժանումների սովորողների համար։
Ամերիկյան «National Interest» պարբերականը հրապարակել է Եվրոպայի 5 ամենահզոր ռազմաօդային ուժերն ունեցող երկրների վարկանիշային աղյուսակը, որտեղ Թուրքիան զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։
Իրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցում նավարկության ներկայիս հյուսիսային և հարավային ուղիները միասնական կենտրոնական միջանցքով փոխարինելու ծրագիր։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը։
Զելենսկու խոսքով՝ Բայրամովը դարձել է Ադրբեջանի առաջին բարձրաստիճան ներկայացուցիչը, որն այցելել է Ուկրաինա՝ լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։
Հայկական կողմի այս մտադրությունը պայմանավորված է «Ռոսսելխոզնադզորի» (Rosselkhoznadzor) որոշմամբ, ըստ որի` հայկական արտադրանքը, նաև ձկան ներմուծումը արգելվել է։
ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է տեսնի այն սարսափելի գործողությունները, որոնք, ըստ Մոսկվայի, Ուկրաինան իրականացնում է արևմտյան զինատեսակների կիրառմամբ։
Մինչ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղըզստան Չոլպոն-Ատայում ընթացող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստերին հայաստանյան ապրանքների նկատմամբ գործող սահմանափակումների ու ԵԱՏՄ-ում բարձրացված վերջնագրի հարցը քննարկելու, Մոսկվան շարունակում է կոշտ բառամթերքով անդրադառնալ ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը։
«X» սոցիալական մեդիա հարթակը հայտնել է, որ դատական վարույթ է սկսել Ստամբուլի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի օգտահաշվի մուտքի արգելքի որոշման դեմ։
Իսրայելական բանակի կողմից Լիբանանի հարավում 2026 թվականի ապրիլի 22-ին իրականացված հարձակումները, որոնց հետևանքով սպանվել է «Ալ-Ախբար» թերթի լրագրող Ամալ Խալիլը և վիրավորվել օպերատոր Զեյնաբ Ֆարաջը, ակնհայտ միտումնավոր հարձակումներ են քաղաքացիական անձանց վրա և համարվում են պատերազմական հանցագործություն։ Այս մասին հայտնում է Human Rights Watch-ը։
Աշխարհի առաջին քրիստոնյա երկիր Հայաստանում՝ «ժողովրդի կողմից ընտրված» իշխանությունները, արդեն տևական ժամանակ է միջամտում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարությանը, և որպես հետևանք՝ դատարանի առաջ են կանգնեցրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Ռուսաստանը կարող է իր քաղաքացիներին խորհուրդ տալ չայցելել Հայաստան, եթե Հայաստանում շարունակվեն երրորդ երկրների պահանջով Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունները։ Այս մասին ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների պատվիրակությունների միջև պահպանվում են լավ հարաբերություններ։ Այդ մասին Ղրղզստանումլրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Հարցը, թե արդյո՞ք Ադրբեջանի տարածքն օգտագործվում է Իսրայելի հատուկ ծառայությունների կողմից Իրանի դեմ, նոր չէ, բայց վերջին ամիսներին, կարելի է ասել, այն ստացել է նոր թափ։