ԱՄՆ զինված ուժերը նոր ավիահարվածներ են հասցրել Իրանի դեմ՝ խոցելով առափնյա հսկողության և ՀՕՊ օբյեկտներ, հրթիռների և ԱԹՍ-ների պահեստներ, թիրախավորել են նաև ԻՀՊԿ ուժերին, հայտնում են ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից:
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքի «Հարդ Ռոք» մարզադաշտում կայացավ ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության երրորդ տեղի համար հանդիպումը, որտեղ միմյանց դեմ դուրս եկան Ֆրանսիայի և Անգլիայի ազգային հավաքականները։ Գոլառատ և աներևակայելի դրամատիկ խաղում Թոմաս Տուխելի թիմը հաղթեց 6։4 հաշվով՝ նվաճելով մրցաշարի բրոնզե մեդալները։
Մեզ ԱՄՆ-ից պաշտպանական տեխնոլոգիաներ գնելու հնարավորություն է ընձեռնվել, Axios պարբերականին հայտնել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը։
Խոցվել է «Ֆլամինգո» և «Նեպտուն» հրթիռների կառավարման համակարգերի արտադրության ձեռնարկությունը։ ՌԴ ԶՈւ-ն խոցել է նաև հեռահար անօդաչուների ընդունման, պահպանման և հավաքման լոգիստիկ կենտրոնը։
Ֆրանսիայի հավաքականի 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն նոր էջ գրեց ֆուտբոլի պատմության մեջ ԱԱ-2026-ի երրորդ տեղի համար Անգլիայի դեմ կայացած գոլառատ և դրամատիկ հանդիպմանը (4:6): Չնայած իր թիմի պարտությանը՝ ֆրանսիացի աստղը միանգամից մի քանի տպավորիչ ռեկորդ սահմանեց։
Հուլիսի 10-ից Հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») առաջին անգամ 12 ամսով կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը։ Խոսքը թեթև արդյունաբերության արտադրանքի համար նախատեսված չորս սերտիֆիկատների և սննդամթերքի համար տրված հայտարարագրի, որոնք տրամադրվել են «ԱՐՄՏԵՍՏ» ՍՊԸ-ի և «ԱՐՄ-ՏԵՍՏ» ՍՊԸ-ի կողմից, մասին է։ Հիմքերն են՝ նմուշների ներմուծման ապացույցների բացակայությունը և փորձարկումների արձանագրություններ չներկայացնելը։
«TasteAtlas» միջազգային առցանց հարթակը, որը զբաղվում է ազգային խոհանոցների, ավանդական ուտեստների և ռեստորանների ուսումնասիրությամբ հրապարակել է «Աշխարհի ամենահամեղ խոհանոց ունեցող 100 երկրների ցանկը»։
Ցանկում ներառվել են հիմնականում այն երկրները, որոնք աչքի են ընկել տեղական ռազմարդյունաբերության ոլորտում գրանցած առաջընթացներով։
Wildberries-ի պահեստները ծառայել են ռազմական նպատակների․ անդրադառնալով ընկերության՝ Մոսկվայի և Տամբովի մարզերի պահեստները թիրախավորելուն՝ ասել է Վոլոդիմիր Զելենսկին. գրում է Euronews-ը։
«2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը Հայաստանում կալանավորված է (բանտային/տնային), այսինքն շուրջ 395 օր: Մի առիթով ասել էի. չկա որևէ քրեական գործի նույնիսկ տվյալ, բայց կա նման ինտենսիվ քաղաքական հետապնդում, չկա որևէ հիմք, բայց կա կալանք»,- նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
Եթե ԱՄՆ նախագահը Ջեյ Դի Վենսը լիներ, Իրանի հետ պատերազմ չէր լինի։ Այս մասին հայտնել է ամերիկացի հայտնի լրագրող Թաքեր Կառլսոնը, փոխանցել է Bloomberg-ը։
Հուլիսի 18-ի վաղ առավոտյան ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) իրականացրած ռազմական գործողությունները նոր և ավելի ընդգրկուն փուլ են թևակոխել՝ դուրս գալով Հորմուզի նեղուցի սահմաններից և տարածվելով Իրանի Իսլամական Հանրապետության կենտրոնական և հարավային շրջանների ուղղությամբ։
Էնդի Բերնեմը, դառնալով Մեծ Բրիտանիայի վարչապետ, երկուշաբթի կհայտարարի Հյուսիսային ծովում նոր հորատանցքերի հորատման ծրագրերի մասին, հաղորդել է The Telegraph-ը։ Սա հակասում է լեյբորիստների նախընտրական խոստմանը։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն այսօր հայտարարել է՝ ուրբաթ օրը Հորդանանում ամերիկացի երկու զինծառայող է զոհվել՝ իրանական հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի հարձակումը հետ մղելու ընթացքում։ Հաղորդվում է, որ ևս մեկ զինծառայող անհետ կորել է մարտական գործողությունների ժամանակ:
«Հայկական ժողովրդական ասացվածք կա՝ «քաչալը ճար ունենա, իր գլխին ճար կանի»։ Եվրոպական Միությունն այսօր շարունակում է ռուսական գազ գնել Ադրբեջանի տարածքով, որի համար մի քանի անգամ թանկ է վճարում։ ԵՄ-ն չունի որևէ հնարավորություն փոխարինելու կամ դիվերսիֆիկացնելու էներգետիկ ոլորտում Հայաստան-Ռուսաստան կապերը»:
Հանրային առողջապահության Sciensano ինստիտուտի հրապարակած թարմացված տվյալների համաձայն՝ Բելգիայում հունիսի վերջին և հուլիսի սկզբին անոմալ շոգի ընթացքում գրանցվել է մոտ 2 000-ով ավելի մահ, քան սպասվում էր, հաղորդել է The Brussels Times-ը։
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտնել է, որ փոխըմբռնման հուշագրի խախտումը ևս մեկ անգամ ապացուցել է ԱՄՆ նախագահի ստորագրության անարժեքությունն ու անվավերությունը, հաղորդել է Tasnim-ը։
Քաղաքական դաշտում առկա խնդիրները մենք ավելի շատ ենք նկատում, քանի որ դրանք մեր մաշկի վրա զգում ենք, բայց խնդրի արմատները խորքում են, եթե, իհարկե, ուզում ենք, որ մարդկային հարաբերությունների կարգավորման հիմքում ոչ թե քաղաքական նպատակահարմարությունը դրվի, այլ իրավունքը։
Հաքերները կոտրել են Քենիայի նախագահ Ուիլյամ Ռուտոյի կայքը և տեղադրել հաղորդագրություն, որում գումար է պահանջվել։ Այս մասին հայտնել են տեղի լրատվամիջոցները։
Հուլիսի 18-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Աբդալա բեն Զաեդ Ալ Նահայանի հեռախոսազրույցը։ Այս մասին հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ն։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում քննարկել են Իրանի հետ համագործակցության հեռանկարային ուղղությունները։
ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները տվել են Պեկինի աշխարհառազմավարական դերի վերաբերյալ համատեղ մռայլ գնահատական՝ հայտարարելով, որ տնտեսական և տեխնոլոգիական գերազանցության շնորհիվ Չինաստանը ԵՄ-ի նկատմամբ ունի «ասիմետրիկ առավելություններ» և միավորման համար վերածվում է «կրիտիկական երկարաժամկետ ռազմավարական մարտահրավերի»։
Եթե ԱՄՆ-ը հարվածի Իրանի ենթակառուցվածքին, ԱՄԷ օդանավակայաններն ու նավահանգիստները պետք է անհապաղ տարհանվեն, հաղորդել է Pars Today-ը՝ հղում կատարելով Իրանի անվտանգության ոլորտի ներկայացուցչի խոսքերին։
Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն Անգոլայում ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի կազմակերպած միջոցառմանը խոսելով Մերձավոր Արևելքում առկա և ռուս-ուկրաինական հակամարտությունների կարգավորման անհրաժեշտության մասին, այս անգամ ևս չի շրջանցել հայերին, Հայաստանը և խաղաղությանը նվիրված գագաթնաժողովի մասնակիցների ուշադրությունը հրավիրել է «Խոջալուի ցեղասպանության» վրա և պնդել, թե «ադրբեջացի ժողովուրդը զանգվածային կոտորածի զոհ է դարձել»:
Առնվազն 8 մարդ զոհվել է, և 15-ը՝ ստացել վնասվածքներ Հնդկաստանի արևմուտքում՝ Գուջարաթ նահանգի Ահմեդաբադ քաղաքում գտնվող հրավառությունների արտադրության անօրինական գործարանում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով India TV հեռուստաալիքին։
Ռուսաստանն արձագանքել է Ուկրաինայի ԶՈւ կողմից երկրի քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելու փաստին՝ հայտարարելով՝ պատասխանը չի ուշանա։
ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը ստուգել է` ինչպես է «Արևմուտք» զորախմբավորումն իրականացնում մարտական առաջադրանքները։ Զորախմբավորման հրամանատար, գեներալ-գնդապետ Սերգեյ Կուզովլևը հանդես է եկել զեկույցով և ներկայացրել իրենց պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը:
Հուլիսի 6-ին գրել ենք, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն ստորաբաժանումներում անցկացվել են ուսումնական վարժանքներ: Մասնավորապես, թռիչքներ են իրականացվել JF-17C (Block III), L-39, Su-25ML և Su-25 ինքնաթիռներով։
Ադրբեջանում զորավարժությունների ժամանակ զինծառայող է մահացել։ Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, թռիչքի ժամանակ ԶՈւ զինծառայող Ռիզվան Գուլիևի պարաշյուտը չի բացվել։ Նշվում է, որ նա կռվել է 44-օրյա պատերազմում։
Քուվեյթում պայթեցվել է Աշ-Շուայբա էլեկտրակայանը, հաղորդել է Pars Today-ը։