Իրանի խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը տպավորել է ամերիկյան թիմին՝ որպես «նուրբ և պրոֆեսիոնալ բանակցող և նոր Իրանի պոտենցիալ առաջնորդ»․ գրում է The Washington Post-ը:
ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ Իրանը կփորձի խախտել Հորմուզի նեղուցի շրջափակումը՝ Վաշինգտոնից զիջումներ կորզելու համար. գրում է The Washington Post-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը՝ հղում անելով աղբյուրներին։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 14-15-ը պաշտոնական այց կկատարի Չինաստան, որտեղ նախատեսված են բանակցություններ Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հետ։ Այս մասին հայտնել են ռուսական դիվանագիտական գերատեսչությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Սուրբ Աթոռի ներկայացուցիչ Անտոնիո Սպադարոյի խոսքով՝ քաղաքական իշխանությունը հարձակվում է բարոյական ձայնի վրա այն ժամանակ ,երբ այն չի կարող վերահսկել։
Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 278 երեխա, հաղորդում է SNN-ը՝ հղում անելով երկրի Կրթության նախարարությանը։
Եկատերինբուրգի Կիրովի շրջանային դատարանը ՌԴ Ուրալի երկրամասում ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավար Շահին Շիխլինսկուն և նրա որդուն՝ Մութվալի Շիխլինսկուն, մեղավոր է ճանաչել պետական ծառայողի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է հունգարական ընդդիմադիր «Տիսա» կուսակցության հաղթանակը կիրակի օրը՝ ապրիլի 12-ին կայացած խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին նա գրել է X հարթակում:
ՌԴ քննչական կոմիտեն վերաբացել է ենթադրաբար «Ջերմուկ» հանքային ջուր խմած Վլադիկավկազի բնակչի մահվան հետ կապված քրեական գործը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ իրեն չի հետաքրքրում, թե երբ Իրանը կվերադառնա բանակցային սեղանի շուրջ:
Բանակցություններում ստեղծված փակուղու պայմաններում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանին սահմանափակ ռազմական հարվածներ հասցնելու հարցը, հաղորդում է «The Wall Street Journal»-ը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ռազմական քարտուղար, գեներալ-մայոր Ռոման Գոֆմանը, նշանակվել է Մոսադի արտաքին հետախուզության գործակալության ղեկավար: Այս մասին հայտարարել է Իսրայելի կառավարության քարտուղարությունը:
Տեղական ժամանակով ժամը 08:48-ին երկրաշարժ է գրանցվել Անթալիայի նահանգի Դեմրեի շրջանում: Օջախը գտնվել է 16 կմ խորության վրա, իսկ էպիկենտրոնը եղել է Միջերկրական ծովում՝ Դեմրեից մոտ 55 կմ հեռավորության վրա: Ցնցումները զգացվել են Անթալիայում և հարակից նահանգներում:
#ՀԻՄԱ. ԲԱՔՈՒ ՄԵԿՆԱԾ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ» ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ՝ ԱՍՈՒԼԻՍՈՎ ԵՆ ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ. #ՈՒՂԻՂ
Մենք խոսել ենք գերիների և պահվող անձանց մասին և ոչ մեկ անգամ, հերթական անգամ շեշտել ենք, որ այս հարցը չի տեղավորվում խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ: Այս մասին Ադրբեջանից վերադարձած հայ փորձագետների ասուլիսի ժամանակ ասել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակից Նաիրա Սուլթանյանը:
Եվրոպական երկրների ղեկավարներն ընդդիմադիր «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մագյարին շնորհավորել են Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որը գլխավորում էր իրանական պատվիրակությունը Պակիստանում ԱՄՆ-ի հետ բանակցություններում, երկիր վերադառնալուց հետո հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իրենք չեն տրվի որևէ սպառնալիքի։ Նրա հայտարարությունը հրապարակել են իրանական լրատվամիջոցները։
ԱՄՆ զինված ուժերը Խաղաղ օվկիանոսի արևելքում հարվածել են երկու նավի, որոնք ենթադրաբար կապված էին թմրանյութերի մաքսանենգության հետ, հայտարարել է ԱՄՆ Հարավային հրամանատարությունը (SOUTHCOM) սոցիալական ցանցերում։
Դաղստանի Շայթլի բնակավայրում ձնահյուսը ծածկել է երկու տուն: Ըստ նախնական տվյալների՝ ձյան տակ են մնացել կին և երեխա: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԻՆ տարածաշրջանային գլխավոր վարչության մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Հռոմի պապ Լևոն XIV-ին։
Երկրի սեյսմոլոգիական ծառայության կենտրոնը հայտնում է, որ Ադրբեջանի ափերի մոտ՝ Կասպից ծովում, 12 ժամվա ընթացքում երկրորդ նշանակալի երկրաշարժն է գրանցվել։
«Բուշեր» ատոմակայանի անվտանգությունն ապահովելու համար ՄԱԿ-ի խաղաղապահների ուղարկումը կախված է Թեհրանի` նրանց ընդունելու պատրաստակամությունից, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Կիրիլ Լոգվինովը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նկար է հրապարակել, որում պատկերված է Հիսուս Քրիստոսին հիշեցնող կերպարի տեսքով: Նկարը, որը ենթադրաբար ստեղծվել է արհեստական ինտելեկտի կողմից, հրապարակվել է Truth Social սոցցանցի իր էջում։
Բարի կամքը ծնում է բարի կամք. թշնամանքը ծնում է թշնամանք: Այս մասին X-ի էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:
Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը։
Իսրայելի վարչապետն այցելել է Հարավային Լիբանան: Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դաշնակից «Հեզբոլա»-ի դեմ ռազմական գործողությունները կշարունակվեն։
ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ ապրիլի 13-ին, արևելյան ժամանակով ժամը 10:00-ից կսկսեն Իրանի նավահանգիստներ մտնող և դուրս եկող բոլոր ծովային երթևեկության շրջափակումը։
Ապրիլի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ծիծաղելի» է որակել Վաշինգտոնի կողմից ՆԱՏՕ-ի երկրներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը՝ Ռուսաստանից նրանց ենթադրաբար անհրաժեշտ պաշտպանության համար։
Ադրբեջանցիների իրականացրած ցեղասպան քաղաքականությունը ենթադրում է նաև հայկական հետքի նկատմամբ դաժան պատերազմ, որի վերջին դրսևորումը Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հիմնահատակ ոչնչացումն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Տիսա» կուսակցության նախագահ Պետեր Մադյարը պնդում է, որ երկիրը կդառնա ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի «ուժեղ դաշնակիցը»: Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
Արմեն Աշոտյանը գրում է. «Չգիտեմ, թե ինչպիսին կլինի Հունգարիան Օրբանից հետո։ Ամենաջերմ վերաբերմունքն ունեմ հունգար ժողովրդի հանդեպ»: