Բաժիններ՝

Օմանի ափերի մոտ խորտակվում է 1 միլիոն բարել հում նավթ տեղափոխող նավ՝ լուրջ սպառնալիք ներկայացնելով ծովային արգելոցի համար

Պատժամիջոցների տակ գտնվող Caroline Bezengi լցանավն Օմանի ափերի մոտ աղետի է ենթարկվում։

Մոտ մեկ միլիոն բարել հում նավթ տեղափոխող նավն արդեն մասամբ ջրի տակ է և շարունակում է խորտակվել։ Նավթը թափվել է ջրի մեջ և լուրջ սպառնալիք է ներկայացնում ծովային արգելոցի համար․ հայտնում է Arab News-ը՝ հղում անելով արբանյակային լուսանկարներին։

Լցանավը մոտ երկու ամիս է՝ Օմանի հարավ-արևմուտքում գտնվող Քիբլիա կղզու մոտ է։ Արբանյակային լուսանկարների համաձայն՝ նավը նկատելիորեն սկսել է սուզվել հուլիսի 31-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում։ Օգոստոսի 7-ի դրությամբ՝ նավթային հետքը ծածկել էր գրեթե 800 քառակուսի կիլոմետր։

Արաբական ծովի արգելոցը կենդանիների հազվագյուտ տեսակների «ապաստարան» է, այդ թվում՝ վտանգված խութերի և եզակի արաբական սապատավոր կետերի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31