Հաղորդագրությունների փոխանակումն ԱՄՆ-ի հետ իրականացվում է միջնորդների միջոցով․ Իրանի ԱԳՆ
ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ բոլոր բանակցություններն անցկացվում են Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի վերահսկողությամբ, և գործընթացն իրականացվում է հրահանգներին համապատասխան։
«ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցություններ չկան, հաղորդագրությունների փոխանակումն իրականացվում է միջնորդների միջոցով։ Թե որը կլինի հաջորդ քայլը, կախված է հանգամանքներից», – ասել է նա։
Բաղային հավելել է, որ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին և երկրի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բագեր Ղալիբաֆը շատ շուտով կմեկնեն Պակիստան՝ մասնակցելու բանակցություններին։

