Բաժիններ՝

Ցուկերբերգի զբոսանավը չի արձագանքել Ալյասկայի ափերի մոտ գտնվող նավակի անվտանգության ազդանշանին. Yahoo News

Վառելիքից զրկված նավակն աղետի էր ենթարկվում Ալյասկայի ափերի մոտ՝ Մարկ Ցուկերբերգին պատկանող Launchpad սուպերզբոսանավի հարևանությամբ: Նավակի անձնակազմը մի քանի անգամ փորձել է կապ հաստատել զբոսանավի կապիտանի հետ, սակայն պատասխան չի ստացել:

Արդյունքում օգնության է հասել Wilderness Legacy զբոսանավային լայները: Չնայած այն հանգամանքին, որ ավելի հեռու էր գտնվում աղետի մեջ գտնվող նավակից, նավը փոխել է ընթացքն ու շարժվել դեպի այն:

Ավելի ուշ Ցուկերբերգի ներկայացուցիչը հայտարարել է, որ առափնյա պահպանությանն զբոսանավի անձնակազմի դիմելու պահին նավակին արդեն օգնություն էր ցուցաբերվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31