Մեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նշել է, որ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև Մեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկական առումով համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը «Անադոլու» գործակալության կազմակերպած կլոր սեղանի ընթացքում։

«Սա իսկապես պատմական օր էր։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ իրականացվող արտաքին քաղաքականության շրջանակում կան մի շարք առանցքային նպատակներ, որոնց հասնելու ուղղությամբ մենք երկար տարիներ աշխատել ենք։ Մենք ականատես եղանք դրանցից մեկի իրականացման հետ կապված իրադարձության»,- ասել է Ֆիդանը՝ անդրադառնալով օգոստոսի 7-ին ստորագրված համաձայնագրին։

ՆԱՏՕ-ի հիմնադիր պայմանագրի 5-րդ հոդվածը նախատեսում է հավաքական պաշտպանության սկզբունքը, համաձայն որի՝ դաշինքի անդամներից մեկի դեմ զինված հարձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլոր անդամների դեմ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31