Ուկրաինացի փախստականների վերաբերյալ ԵՄ որոշումները կնպաստեն հակամարտության ձգձգմանը. ՌԴ
Ուկրաինացի տղամարդկանց հայրենիք վերադարձնելուն ուղղված ԵՄ որոշումները պայմաններ են ստեղծում հակամարտության երկարաձգման համար, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«ԵՄ-ն ռազմականացնելուն միտված եվրոպացիների մտածողությունը պարզ է. ուկրաինացիների հայրենիք վերադարձը կնպաստի հակամարտության երկարաձգմանը», – «Իզվեստիա» թերթին ասել է դիվանագետը։
Գալուզինի խոսքով՝ եվրոպական էլիտաները հույս ունեն ուկրաինացի փախստականների հայրենիք վերադարձը ներկայացնել որպես հաջողություն ընտրողների առջև, միաժամանակ հույս ունենալով կրճատել նրանց պահման վրա ծախսվող բյուջեի գումարները։

