Թրամփը պատրաստ է ավարտել hակամարտությունը Իրանի հետ նաև առանց միջnւկային ծրագրի շուրջ համաձայնագրի. WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հայտարարել Իրանի դեմ պատերազմում Վաշինգտոնի հաղթանակի մասին այն դեպքում, եթե Թեհրանը համաձայնի ամբողջությամբ բացել նավերի անցումը Հորմուզի նեղուցով. ամերիկյան առաջնորդը պատրաստ է ավարտել հակամարտությունը Իրանի հետ նաև առանց միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի։ Այս մասին գրում է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի անհայտ պաշտոնյաների, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա տվյալներով՝ ԱՄՆ նախագահը մասնավոր կարգով «բարձրաստիճան օգնականներին հայտնել է այն միտքը, որ ինքը ցանկանում է դուրս գալ հակամարտությունից առանց միջուկային գործարքի»։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում նա իր ենթականերին ասել է նաև, որ 2025 թվականին միջուկային օբյեկտների ոչնչացումից հետո Թեհրանը չի կարողանա վերսկսել իր աշխատանքները միջուկային ծրագրի վրա մինչև իր նախագահական ժամկետի ավարտը, իսկ եթե Իրանը նման փորձեր ձեռնարկի, ապա ամերիկյան հետախուզությունը կկարողանա դա ժամանակին բացահայտել։

Այն դեպքում, եթե ԱՄՆ-ին հաջողվի հասնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը և վերահսկողության տակ պահել Իրանի միջուկային ծրագիրը, Թրամփը կարող է երկարաձգել հրադադարի ռեժիմը անորոշ ժամկետով և հանել իրանական նավահանգիստների շրջափակումը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին Թրամփը հայտնել է, որ համաձայնել է չեղարկել Իրանի վրա պլանավորված հզոր հարվածը՝ Թեհրանի հետ գործարքի հասնելու համար։ Նրա խոսքով՝ Իրանը և Մերձավոր Արևելքի երկրները խնդրել են Վաշինգտոնին զերծ մնալ հարձակումից, քանի որ կողմերը համաձայնեցրել են ապագա համաձայնագրի ուրվագծերը։

Օգոստոսի 5-ին Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բագաին հայտարարել է, որ Իրանը և Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու աշխարհագրական կոորդինատները։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Թեհրանի և Մուսկատի միջև ապագա պայմանագիրը չի ենթադրում նեղուցի անհապաղ բացում, այս հարցը կախված է ԱՄՆ-ի գործողություններից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31