Թուրքիայում մեկ ընտանիքի գոյատևման գինը 2100 դոլար է
«Թուրքիայի հեղափոխական պրոֆմիությունների կոնֆեդերացիային» (DİSK) կից «Միացյալ մետաղագործների դասակարգային հետազոտական կենտրոնը» (BİSAM) զեկույց է հրապարակել Թուրքիայում սովի և աղքատության շեմերի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ այդմ՝ երկրում 4 հոգուց բաղկացած 1 տնտային տնտեսության սովի շեմը հասել է շուրջ 27000 (632 դոլար) լիրայի (թուրքական արժույթ), իսկ աղքատությունը՝ գերազանցել 93000-ը (2177 դոլար):
Բացի այդ զեկույցում հաշվվել է անհատներին անհրաժեշտ մինիմալ ամսական սննդամթերքի ծախսերը՝ տարիքի և սեռի տեսանկյունից: Ըստ այդմ՝ չափահաս տղամարդուն սննդի ամսական ծախսերը հոգալու համար անհրաժեշտ է 7528 (176 դոլար), իսկ չափահաս կնոջը՝ 7147 լիրա (167 դոլար), մինչդեռ 15-18 տարեկան երիտասարդին՝ 7518 (ավելի քան 176 դոլար), իսկ 4-6 տարեկան երեխային՝ 4733 լիրա (110 դոլար): Առավել մեծ գումար է կազմել Թուրքիայում միայնակ ապրող անհատին սեփական կարիքները հոգալու համար անհրաժեշտ գումարը, որն է՝ 43292 լիրա (1154 դոլար):
Զեկույցում տեղ է գտել նաև 2025-ին ամենօրյա սննդային ծախսերի վերաբերյալ տվյալներ, որոնց համաձայն՝ ամենաթանկը եղել է միրգ-բանջարեղենը (263 լիրա): Դրանց հաջորդել է կաթ-կաթնամթերքը (236 լիրա), հավի և ձկան միսը (175 լիրա), հացը (80 լիրա), ձեթը և յուղը (49 լիրա), ձուն (17 լիրա), ապա շաքարը, մեղրը, մուրաբան և դոշաբը (ընդհանուր 23 լիրա):
Աղքատության շեմ- 4 հոգուց բաղկացած մեկ տնային տնտեսության մինիմալ ծախսերը հոգալու համար անհրաժեշտամսական դրամական միջոցների հանրագումարը:
Սովի շեմ- 4 հոգուց բաղկացած մեկ տնային տնտեսության մինիմալ սնունդն ապահովելու համար անհրաժեշտամսականդրամական միջոցների հանրագումարը:
