Բաժիններ՝

Պոլսի հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի մշակույթի նախարարի հետ

Պոլսի (Ստամբուլ) հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի գլխավորած պատվիրակությունն Անկարայում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հանդիպմանը կողմերը քննարկել են Հաթայ նահանգի Իսքենդերուն շրջանի Սուրբ Քառասուն Մանկանց հայկական եկեղեցու վերականգնման նախագիծը։ Այն վնասվել էր 2023-ի փետրվարի 6-ի Թուրքիայում տեղի ունեցած աղետաբեր երկրաշարժի հետևանքով։

Բացի այդ, տեղեկատվություն է տրամադրվել Դիարբեքիրի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցու վերանորոգման գործընթացի վերաբերյալ և աջակցության խնդրանք է ներկայացվել։

Պատրիարք Մաշալյանը նկատել է տվել, որ Վանի Վարագավանքի (Յոթ եկեղեցի) վերականգնումը և բացումը զգալի ներդրում կունենա շրջանի զբոսաշրջության համար, ինչպես նաև կծառայի մշակութային ու պատմական ժառանգության պահպանմանը։

Այցի ընթացքում տեղեկություններ են տրամադրվել նաև Կարսի Անիի ավերակների և Գազիանթեփ նահանգի Ռումքալե հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքների վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031