Հունաստանն ու Իսրայելն անհանգստացած են թուրքական «TAYFUN» բալիստիկ հրթիռների փորձարկումներից

Թուրքական ռազմական արդյունաբերության արտադրանք հանդիսացող «TAYFUN» բալիստիկ հրթիռի վերջին հաջող փորձարկումները լայն արձագանք են ստացել հունական և իսրայելական մամուլում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Լրատվամիջոցները գրում են, որ Թուրքիայի երկար հեռահար հրթիռային կարողությունների զարգացումը վերացրել է տարածաշրջանային զսպման հավասարակշռության շուրջ քննարկումները՝ առաջ բերելով անվտանգության մտահոգություններ։

Հունական աղբյուրների մի մասը Ռիզեում իրականացված փորձարկումները գնահատել է որպես «զսպման ուղերձ» Աթենքին՝ նշելով Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրականում լարվածության աճի վտանգը։

Հաղորդվում է, որ «Roketsan»-ի կողմից մշակված «TAYFUN» համակարգը ունի գերձայնային արագություն, շուրջ 2.000 կմ թռիչքային հեռավորություն և համարվում է Թուրքիայի պաշտպանական կարողությունների ուժեղացման առանցքային տարր։

«Roketsan»-ի գլխավոր տնօրեն Մուրաթ Իքինջին հայտարարել է, որ համակարգը պատրաստ է ծառայության, իսկ սերիական արտադրության գործընթացը շարունակվում է։

Հունական և իսրայելական մի շարք լրատվամիջոցներ հրթիռը որակել են որպես տարածաշրջանի համար «նոր սպառնալիք»՝ նշելով, որ դրա հնարավորությունները ընդգրկում են ինչպես Հունաստանի, այնպես էլ Իսրայելի տարածքները, և դա կարող է ազդել տարածաշրջանային անվտանգության հաշվարկների վրա։

Տեսանյութեր

Լրահոս