Օկուպացված Արցախի բնակիչ Կարեն Ավանեսյանը ցուցմունք է տվել Բաքվի դատարանում

Բաքվի դատարանում այսօր ցուցմունք է տվել Ստեփանակերտում «ահաբեկչական հարձակման և այլ առանձնապես ծանր հանցագործությունների փորձի» մեջ մեղադրվող Կարեն Ավանեսյանը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ մեղադրական եզրակացությունը կարդալուց հետո դատարանը հայտարարեց, որ հաջորդ դատական նիստը դեկտեմբերի 18–ին է։

Հիշեցնենք, որ Կարեն Ավանեսյանը 2023 թվականին արցախցիների բռնի տեղահանումից հետո Ստեփանակերտում մնացած վերջին բնակիչներից մեկն էր։

2025 թվականի սեպտեմբերի կեսերին ադրբեջանական ԶԼՄ–ները, հղում անելով ՆԳՆ–ին, հայտնեցին, որ «ահաբեկչական հարձակման փորձ է կանխվել»։ Նրանց վարկածով՝ Ավանեսյանը ձերբակալության ժամանակ իբր երեք նռնակ է նետել և ինքնաձիգից կրակ բացել ոստիկանների ուղղությամբ, վիրավորել նրանցից մեկին, ինքն էլ է վիրավորվել։ Որպես «ապացույց» կադրեր էին հրապարակվել, որոնցում միայն երևում էր, թե ինչպես է տղամարդը պայուսակն ուսին շրջում քաղաքում։

Նշենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031