Ֆոն դեր Լեյենը հայտարարել է ԵՄ հյուսիսային երկրների՝ Արկտիկայում գործողությունների պատրաստակամության մասին
ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հյուսիսային երկրներն ունեն ուժեր, որոնք պատրաստ են գործողություններ իրականացնել Արկտիկայում, Դավոսում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
«Եվրոպան լիովին հանձնառու է Արկտիկական տարածաշրջանի անվտանգության ապահովմանը։ Եվ մենք կիսում ենք Միացյալ Նահանգների նպատակները այս առումով։ Օրինակ… ՆԱՏՕ-ի հյուսիսային անդամներն արդեն ունեն ուժեր, որոնք պատրաստ են գործել Արկտիկայում»,- հայտարարել է նա։
