Բաժիններ՝

Չինաստանը և Ճապոնիան հրավեր են ստացել մասնակցելու Խաղաղության խորհրդին

Չինաստանը և Ճապոնիան հրավեր են ստացել՝ միանալու Գազայի հատվածում իրադրության կարգավորման՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծվող Խաղաղության խորհրդի աշխատանքին:

Ինչպես տեեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, Չինաստանի կողմից նման հրավեր ստանալու մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը։

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին նույնպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից հրավեր է ստացել՝ մասնակցելու Խաղաղության խորհրդի աշխատանքին: Այդ մասին հաղորդել է Kyodo լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությանը: Կընդունվի արդյոք այդ հրավերը, չի նշվում:

Մերձավոր Արևելքում իրադրության կարգավորման հարցով ստեղծվող Խաղաղության խորհրդի կազմ մտնելու հրավերներ են ուղարկվել շուրջ 60 երկրի ղեկավարների, այդ թվում՝ Հայաստանի վարչապետին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031