Ստուբը Թրամփին հրավիրել է սաունա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ սաունա այցելությունը կարող է օգնել Գրենլանդիայի շուրջ ստեղված իրավիճակի լուծումը գտնելուն: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստաբը, հաղորդում է РИА Новости-ն:
«Երբեմն օգտակար է կանգ առնել, գնալ սաունա, ապա լուծում գտնել… «Գոլֆի դիվանագիտությունից» մինչև «սաունայի դիվանագիտություն»»,- ասել է նա Washington Post-ին տված հարցազրույցում։
Թրամփը նախկինում հայտարարել էր, որ զանգահարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին և քննարկել Գրենլանդիայի հարցը։ Թրամփը նաև նշել է, որ համաձայնել է Դավոսում Գրենլանդիայի հարցով հանդիպում անցկացնել տարբեր կողմերի հետ։
