Փարիզը ԵՄ-ին կոչ է արել դիմակայել ԱՄՆ-ին, եթե ֆրանսիական գինիների համար 200% մաքսատուրք սահմանվի
Եվրամիությունը պետք է դիմակայի ԱՄՆ-ին, եթե նա 200% մաքսատուրք սահմանի ֆրանսիական գինիների համար: Այս մասին TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի գյուղատնտեսության և պարենային ինքնիշխանության նախարար Աննի Ժենևարը։
«Մենք միջոցներ ունենք դրա համար: Անհրաժեշտ է, որ եվրոպացիները պատասխանատվություն ստանձնեն», – ասել է գերատեսչության ղեկավարը։
Նա մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին Թրամփի հայտարարությունն անվանել է «շանտաժի ապշեցնող տարր»:
«200% մաքսատուրքը կնշանակի գինիներ և շամպայն արտահանելու մեր ունակության վերջը, քանի որ խոսքը վերաբերում է արտահանմանը կողմնորոշված շուկային», – նշել է Ժենևարը։
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հաղորդել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի պլանավորում ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը՝ միանալու նրա կողմից ստեղծվող Խաղաղության խորհրդին: Գործակալության տվյալներով՝ Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ նոր կազմակերպության կանոնադրությունը դուրս է գալիս այն հարցերի շրջանակներից, որոնք վերաբերում են Գազայի հատվածին, և դա լուրջ անհանգստություններ է առաջացնում:
Թրամփն այդ առնչությամբ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է 200% մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների և շամպայնի համար, որպեսզի Մակրոնին ստիպի մասնակցել Խաղաղության խորհրդի աշխատանքին:
