ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն այսօր Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում անցկացվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ իր ելույթից հետո արագ լքեց նիստերի դահլիճը։
«Կայուն տնտեսական աճի մեկ այլ ուղղություն ՀՀ-ն դիտարկում է ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացումը։ Ժամանակակից մարտահրավերները պահանջում են ոչ միայն ինստիտուցիոնալ լուծումներ, այլև տեխնոլոգիական գործիքներին ապավինում։ Արհեստական բանականությունը և թվային տեխնոլոգիաները դառնում են կարևորագույն ռեսուրս ինչպես տնտեսության, այնպես էլ կորպորատիվ և պետական կառավարման ոլորտներում փոխգործակցության նոր, ավելի արդյունավետ մոդելներ ձևավորելու համար»,- նշել է Մհեր Գրիգորյանը։
Իրանի Հանրապետությունը, ընդգծելով տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման կարևորությունը, ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը։ Այս մասին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին հայտարարեց Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ժամանակներս կայցելի Ռուսաստան։ Այս մասին լրագրողներին ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նա լրագրողներին ասել է, որ ուղևորությունը նախապես է ծրագրվել։
Հունվարին Դոնալդ Թրամփի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր ԱՄՆ-ն լքել է շուրջ 1,6 միլիոն անօրինական ներգաղթյալ:
«Մենք այս հարցը դիտարկում ենք հետևյալ համատեքստում՝ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և եթե Հայաստանը կարծում է, որ իրենց համար ինչ-որ բան լավ է, ապա մենք, իհարկե, աջակցում ենք Հայաստանին»:
Թուրք ռեփեր Սերջան Իփեքչիօղլուն (բեմական կեղծանունը՝ Էզհել), սոցցանցային գրառումներից մեկի տակ մեկնաբանություն է արել՝ թիրախավորել է իր թուրք լինելու փաստը:
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 2024 թվականին աճել է 6,8%-ով՝ մոտենալով 9 տրիլիոն ռուբլու նշագծին:
Հիշեցնենք, որ այսօր Ալյասկայի Անքրիջ քաղաքում կայանալու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը: Հիմնական թեման կլինի Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, ինչպես նաև երկու երկրների միջև անվտանգության և տնտեսական համագործակցությունը։ Բանակցությունները տեղի կունենան երեկոյան»։
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների ընդհանուր ՀՆԱ-ն անցյալ տարվա ընթացքում աճել է 4,4%-ով: Տարվա սկզբից ցուցանիշն ավելացել է ևս 2%-ով, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում:
Ճապոնիայի գաղութատիրությունից Կորեական թերակղզու ազատագրման 80-ամյակի կապակցությամբ ունեցած իր ելույթում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Փհենյանի և Մոսկվայի հարաբերություններն էլ ավելի են ամրապնդվում ինքնիշխանության համար նրանց համատեղ պայքարի ֆոնին։
Պատմության ընթացքում աշխարհը բազմիցս ականատես է եղել հզոր կայսրությունների վերելքին, որոնք ժամանակի ընթացքում իշխել են հսկայածավալ տարածքների վրա, ձևավորել են համաշխարհային քաղաքականությունը և ուղղորդել քաղաքակրթությունների ընթացքը։
Ադրբեջանը 2024 թ. դեկտեմբերին Ղազախստանում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) ինքնաթիռի կործանումը չի համարում միտումնավոր հարձակում։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Fox News-ի հետ զրույցում։
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջոցառումների շրջանակներում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը վստահություն է հայտնել, որ Հորդանան գետի Արևմտյան ափին նոր բնակավայրեր կառուցելու Իսրայելի իշխանությունների ծրագիրը խաթարում է երկու պետության բանաձևով լուծումը և միջազգային իրավունքի խախտում է։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կանգառ է կատարել Մագադանում, նախքան Ալյասկա ժամանելը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու համար: Աշխատանքային այցի ընթացքում նա կայցելի «Օմեգա-Սի» ձկան յուղի վերամշակման գործարան, կզննի նախագահական մարզահամալիրը և Մայակ պարկի մշակութային-հասարակական կենտրոնը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ժամանակավորապես բռնազավթված Արցախում ադրբեջանական օկուպացիոն վարչակարգի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությունը հասել է աննախադեպ ծավալների և կրում է համակարգված բնույթ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել Fox News-ին։ Նա, մասնավորապես, խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։
Եվ ահա, երեկ Թեհրանում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հարավկովկասյան խնդիրները։
ԻՐՆԱ-ին տված հարցազրույցում ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը խոսել է Երևանի դիրքորոշման մասին տարածաշրջանում Միացյալ Նահանգների կամ որևէ երրորդ կողմի ներկայության վերաբերյալ և երաշխավորել, որ ԱՄՆ-ը տարածաշրջանային երկրների նկատմամբ բացասական դեր չի խաղա։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այսօր հարցաքննվել են հարցաքննվել են «տուժողները»:
ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը x սոցիալական ցանցում հրապարակել է Օբամայի օրոք ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին ղեկավարների նամակները։
Էրդողանը նշել է, որ Ստամբուլում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև մշտական հրադադարի հասնելու նպատակով մեկնարկած բանակցությունների ընթացքում առաջընթաց է գրանցվել, և որ այդ գործընթացը հանգեցրել է դրական փոփոխությունների մարդասիրական ոլորտում։
Ես, իհարկե, շատ կուզեի, որ Ադրբեջանը հրաժարվեր իր զավթողական ծրագրերից, բայց ցավոք, դրա հետ կապված որևէ իրական փաստ չկա, իսկ կեղծիքին հավատալ ես չեմ ուզում և նաև իմ վերլուծություններին հետևողներին խորհուրդ չեմ տալիս։
Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Փաշինյանի, Ալիևի ու Թրամփի եռակողմ հռչակագրին ու ավելի լայն՝ հանդիպումներին և պայմանավորվածություններին առաջինն արձագանքեց հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը։
Ռուսական Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին կարծում է, որ Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք բացելու հավանականությունը բարձր է։
Թուրքիան Սիրիային կտրամադրի զենք, ռազմական տեխնիկա և լոգիստիկ աջակցություն՝ վերջերս ստորագրված պաշտպանական համագործակցության համաձայնագրի շրջանակում, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին։
Միացյալ Նահանգները հինգշաբթի արձագանքել է Իսրայելի ծայրահեղ աջակողմյան ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչի հայտարարությանը, ըստ որի՝ ինքն աշխատում է Արևմտյան ափը բաժանելու ուղղությամբ, հայտարարելով, թե կայուն Արևմտյան ափը համապատասխանում է Դոնալդ Թրամփի վարչակազմի տարածաշրջանում խաղաղության նպատակին, հաղորդում է Reuters-ը։
Մի քանի երկրներ, դրանց թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը, Իսրայելը, Պակիստանը և Կամբոջան, առաջադրել են Թրամփին՝ խաղաղության համաձայնագրերի կամ հրադադարի միջնորդի դերի համար, և նա հայտարարել է, որ արժանի է այդ մրցանակին, որը Նորվեգիան շնորհել է ԱՄՆ չորս նախորդ նախագահներին։