Այցի ընթացքում տեղի կունենան բարձր մակարդակի բանակցություններ:
Օրենքի համաձայն, ցուցարարներին թույլատրվում է փակել ճանապարհը միայն այն դեպքում, եթե նրանք չեն կարող տեղավորվել հետիոտնային գոտում:
Արտակարգ վայրէջքի պատճառը դեռևս հայտնի չեն։
Եվրահանձնաժողովն առաջիկայում Փարիզից ակնկալում է «համալիր առաջարկներ», որպեսզի ի վիճակի լինի պատշաճ գնահատում անցկացնել
Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։
Այսօր Կառավարության հերթական նիստից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում փորձում էր համոզել, թե իր կողմից Առաքելական եկեղեցու վրա որևէ հարձակում չկա՝ ասելով, թե եկեղեցու փաստաթղթերից որևէ մեկում գրված չէ, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձն ու եկեղեցին նույնական են։
Նախարար Կատոյի հետ մենք նաև քննարկեցինք ԱՄՆ-Ճապոնիա տնտեսական հարաբերություններին առնչվող կարևոր հարցեր և վարչակազմի ակնկալիքը, որ Ճապոնիան կդադարեցնի ռուսական էներգակիրների ներմուծումը
Պաշտոնն ստանձնելուց ի վեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միգրանտների արտաքսման արշավ է սկսել:
Քարտուղարությունը հանձնառու է համագործակցել Հայաստանի հետ՝ Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի ներառական և արդյունավետ կոնֆերանսը (COP-17) խթանելու համար, գրել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերը:
Իսրայելի բանակը հայտնել է, որ հոկտեմբերի 15-ի ուշ երեկոյան Կարմիր խաչի միջոցով իրենց են հանձնվել պատանդների աճյուններ, որոնք նույնականացման նպատակով ուղարկվել են դատաբժշկական փորձաքննության։
ՆԱՏՕ-ի ընդլայնումը փաստացի շարունակվում է հետխորհրդային տարածքում՝ բանակների արդիականացմանը օժանդակելու քողի ներքո։ Այս մասին Սամարղանդում ԱՊՀ անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։
ԱԴԾ տնօրենը հայտարարել է, որ բրիտանական հետախուզության անմիջական հսկողության ներքո, ԱԴԾ-ի «Սարդոստայն» գործողությունն իրականացվել է Ստամբուլում՝ ուկրաինական և ռուսական պատվիրակությունների միջև բանակցություններից անմիջապես առաջ։
Կացը հրամայել է բանակին պատրաստել գործողությունների «համապարփակ ծրագիր»՝ Գազայում մարտական գործողությունները վերսկսելու անհրաժեշտության դեպքում։Ավելի վաղ X-ում արված գրառման մեջ Կացը նշել էր, որ պայմանավորվածությունների ցանկացած խախտում կարժանանա անհապաղ արձագանքի։
2026 թվականին պետբյուջեում պաշտպանական ծախսերը կկազմեն բոլոր ծախսերի 20,9%-ը։ 2029 թվականին այդ ծախսերի տեսակարար կշիռը կնվազի մինչև 18,4%։
Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին իր Ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի միջև Դուշանբեում վերջերս կայացած հանդիպումը։
ԱՄՆ-ն և Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ Ուկրաինայում սկսած պատերազմի պատճառով։
Հոկտեմբերի 1-ին ԱՄՆ պետական կառույցները մասնակիորեն դադարեցրել են աշխատանքը, քանի որ Կոնգրեսը չի կարողացել համաձայնության գալ նրանց գործունեության ֆինանսավորումը երկարաձգելու օրինագծի շուրջ։
Միացյալ Նահանգները համաձայնել է մինչև 200 զինծառայող տրամադրել աջակցելու համար՝ առանց նրանց Գազայում տեղակայելու:
Ավելի վաղ Չինաստանի առևտրի նախարարությունում պատասխանել էին, որ Պեկինը պատրաստ է ինչպես բանակցությունների, այնպես էլ առևտրային պատերազմի:
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները կհանդիպեն չորեքշաբթի՝ քննարկելու Եվրոպայի օդային տարածք անօդաչու սարքերի և ինքնաթիռների վերջին ներխուժումները․ գրում է Euronews-ը։
«Գեներալի հոբելյանը հայրենի իշխանությունները «նշեցին» տասնյակ հոգևորականների ձերբակալությամբ, եկեղեցու հանդեպ տեռորի նոր ալիքով»:
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները ստեղծել են խաղաղության օրակարգի առաջխաղացման պայմաններ․ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան նախագահ դառնալուց ի վեր CBS News-ին տված իր առաջին ամերիկյան հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ նշել է, որ կարևոր է, որ ազատագրման ժամանակաշրջանը մարդկանց նոր հույս տա վերադարձի և վերականգնման համար։
Թուրքիայի Հաթայ նահանգում 23-ամյա Բարըշ Օզբայը հեռախոսից ու համակարգչից կախվածություն ունենալու պատճառով 3 տարի տնից դուրս չի եկել։ Նա ապրում է մոր հետ։
ՌԴ Ալթայի Հանրապետության վարչակազմը տարածաշրջանային կառավարության առաջիկա նիստում կառաջարկի շաբաթ և կիրակի օրերին ալկոհոլի վաճառքի լիակատար արգելք սահմանել, իսկ աշխատանքային օրերին սահմանափակումներ մտցնել։
Երեկ իրավապահ մարմինները բերման են ենթարկել միանգամից մեկ տասնյակից ավելի հոգևորականների՝ եպիսկոպոսի, քահանաների, ինչպես նաև աշխարհիկ անձանց: Նրանց թվում կան ձերբակալվածներ, այդ թվում՝ Արագածոտնի թեմի առաջնորդը: Մի մասին կարող են առաջիկայում կալանավորել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շարունակում է ջանասիրաբար աշխատել Ուկրաինայում հակամարտությունը վերջ դնելու համար՝ դրա բարդությունը համեմատելով Մերձավոր Արևելքում դարավոր հակամարտության հետ։
Կիևին զենքի մատակարարման վերաբերյալ կոնտակտային խումբը վերջին ութ ամիսների ընթացքում ստանձնել է 50 միլիարդ ֆունտ ստեռլինգի (66,7 միլիարդ ԱՄՆ դոլար) ընդհանուր պարտավորություններ:
Վիզուալ նյութեր և վիճակագրական տվյալներ մշակող «Visual Capitalist» ընկերությունը հրապարակել է 2025-ին Եվրոպայի ամենամեծ բանակն ունեցող երկրների ցանկը, որտեղ առաջին 10-յակի մեջ տեղ է գտել նաև Թուրքիան։
Փիթ Հեգսեթին տեղափոխող օդանավը Բրյուսելից թռչում էր Միացյալ Նահանգներ. ազդանշանից հետո ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Մեծ Բրիտանիայում: