ԱՄՆ նախկին պաշտոնյան Թուրքիա-Իսրայել բախում է կանխատեսել

ԱՄՆ հակաահաբեկչական ոլորտի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ջո Քենթը կանխատեսում է, որ Իսրայելի և Թուրքիայի միջև հնարավոր է ռազմական բախում։ Ըստ նրա՝ ապագայում այս երկու երկրները կարող են հայտնվել հակադիր կողմերում՝ մասնավորապես Սիրիայի տարածքում դրսևորվելիք զարգացումների համատեքստում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նրա խոսքով՝ նման սցենարի դեպքում Միացյալ Նահանգները կարող է կանգնել Իսրայելի կողքին։

Քենթը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն պիտի վերանայի իր քաղաքականությունը Մերձավոր Արևելքում՝ նշելով, որ միաժամանակ «կրակ վառելու ուն այն հանգցնելու հանգցնող» դերակատար լինելը արդյունավետ չէ։

Նրա այս գնահատականները ներկայացվել են տարածաշրջանում շարունակվող լարվածության և ռազմական բախումների ֆոնին, որոնք ավելի են մեծացնում լայնամասշտաբ հակամարտությունների հավանականությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930