Բաժիններ՝

ԱՄՆ-ն 50 ժամանակավոր հոսպիտալ կտեղակայի Աֆրիկայում Էբոլայի դեմ պայքարի շրջանակում

ԱՄՆ իշխանությունները կֆինանսավորեն մոտ 50 ժամանակավոր բուժհաստատությունների ստեղծումը Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում և Ուգանդայում ՝ այդ երկրներում էբոլա տենդի բռնկման դեմ պայքարի համար: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուարության հայտարարության մեջ։

«Միացյալ Նահանգները պարտավորվում է օպերատիվ կերպով աջակցել էբոլա տենդի բռնկման հակազդմանը՝ ֆինանսավորելով մինչև 50 բուժհաստատությունների ստեղծումը և զուգընթաց ծախսերը Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության և Ուգանդայի այն տարածաշրջաններում, որոնք ամենաշատն են տուժել տենդից», – ասվում է հայտարարության մեջ։

Ժամանակավոր հոսպիտալները բժշկական օգնություն ցույց կտան տուժածներին, ինչպես նաև օպերատիվորեն կհայտնաբերեն վիրուսը տեղի բնակչության շրջանում։

Էբոլայի վիրուսով վարակվում են վայրի կենդանիներից։ Հիվանդության առաջին ախտանիշներն են՝ տենդը, գլխացավը, մկանային և կոկորդի ցավը։ Դրան հաջորդում են երիկամների և լյարդի ֆունկցիաների խանգարումները, որոշ դեպքերում սկսվում են ներքին և արտաքին արյունահոսություններ։ Էբոլա վիրուսով մարդու հիվանդացման առաջին դեպքը գրանցվել է ժամանակակից Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության տարածքում 1976 թվականին:

Ախտահարվածների թվով ամենախոշոր բռնկումը տեղի է ունեցել 2014 – 2016 թվականներին Արևմտյան Աֆրիկայում՝ Գվինեայի, Լիբերիայի և Սիերա Լեոնեի տարածքում: Այդ ժամանակ մահացածների թիվը գերազանցել է 11 հազարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031