Բաժիններ՝

Ֆրանսիայի բանկերի բաժնետոմսերը թանկացել են առաջին փուլում Մակրոնի հաղթանակից հետո

Փարիզի սակարանը նախագահական ընտրությունների առաջին փուլում Էմանուել Մակրոնի հաղթանակին ապրիլի 24­-ին արձագանքել է երկրի բոլոր հիմնական բանկերի բաժնետոմսերի գնանշումների բարձրացմամբ: Այս մասին հայտնել է AFP գործակալությունը:

Առեւտրաշրջանի սկզբում Societe Generale­ի գնանշումները բարձրացել են 9,32 տոկոսով (մինչեւ 50,6 եվրո մեկ արժեթղթի դիմաց)՝ առաջ անցնելով Credit Agricole­-ի բաժնետոմսերի աճից, որոնց արժեքն աճել է 7,84 տոկոսով (մինչեւ 13,405 եվրո մեկ բաժնետոմսի դիմաց):

BNP Paribas­-ի բաժնետոմսերը թանկացել են 7,76 տոկոսով (մինչեւ 66,81 եվրոյի մակարդակ մեկ բաժնետոմսի դիմաց): Ընդհանուր առմամբ Ֆրանսիայի
սակարանում գրանցվել է հիմնական ինդեքսի՝ CAC­40-­ի աճ 3,85 տոկոսով՝ մինչեւ 5254,13 կետ, հաղորդել է ՏԱՍՍ-­ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս