Պուտինն ու Ցզինպինը կքննարկեն՝ պահե՞լ Թրամփին, թե՞ ոչ՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրությանն ու դրանից հետո. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «ՌԴ նախագահի օգնական Ուշակովը արել է բավականին ուշագրավ հայտարարություն, ասելով, որ Չինաստանում Պուտինն ու Սի Ցզինպինը թեյի սեղանի շուրջ կքննարկեն Ուկրաինայի կոնֆլիկտը, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը եւ Թրամփի հետ փոխհարաբերությունը:

Ուշագրավն իհարկե հենց վերջինն է, այն իմաստով, որ ուկրաինական ու իրանյան թեմաները բնականաբար բոլոր միջազգային հանդիպումների ուղեկից են, բայց երբ ռուս-չինական բարձր մակարդակով քննարկվում է երրորդ երկրի նախագահի հետ փոխհարաբերությունը՝ հենց նախագահի հետ, ապա սա իսկապես ուշագրավ հանգամանք է: Այն էլ՝ թեյի սեղանի շուրջ:

Եթե առավել կոնկրետանամ, թե ըստ իս ինչ հարց են քննարկելու Պուտինն ու Ցզինպինը, ապա կարծում եմ, որ այստեղ հարցը վերաբերում է ԱՄՆ ներքին վիճակին եւ Թրամփի դիրքերին: Ըստ ամենայնի, Պուտինն ու Ցզինպինը կքննարկեն՝ պահե՞լ Թրամփին, թե՞ ոչ՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրությանն ու դրանից հետո՝ մինչեւ 2028»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031