Բաժիններ՝

Մակրոնը կոչ է անում կառուցել ավելի ուժեղ և միավորված Եվրոպա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն, ով իր կառավարման ընթացքում առաջին անգամ պետական այցով գտնվում է Հունաստանում, կոչ է անում Եվրոպան դարձնել ավելի ուժեղ և միավորված: Այս մասին հայտնում է NewEurope-ը:

Բացի այդ, Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան պլանավորում է Հունաստանի տնտեսության մեջ ներդրումներ կատարել:

«Ներկայումս Եվրոպայի ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը սպառնալիքի տակ են: Չինաստանի և ԱՄՆ-ի նման մեծ ուժերի կողմից չկառավարվելու նպատակով՝ մենք պետք է կառուցենք ավելի ուժեղ և միավորված Եվրոպա: Ես հավատում եմ Եվրոպայի ինքնիշխանության ներուժին, որը մեզ թույլ կտա պաշտպանել ինքներս մեզ:

Մենք կցանկանայինք աջակցել Հունաստանի աճին և ներդրումներ կատարել նրա վերականգնման մեջ», – հայտարարել է Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահը հավելել է նաև, որ Ֆրանսիան Եվրոպայի վերակառուցման համար ճանապարհային քարտեզ կներկայացնի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս