Բաժիններ՝

Մեքսիկան երկրաշարժից հետո արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել 122 մունիցիպալիտետներում

Մեքսիկայի Չյապասի նահանգի իշխանությունները, որի ափերի մոտ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել 122 մունիցիպալիտետներում, բնակավայրերից մեկում իրականացվում է տարհանում: Այդ մասին հայտնել է քաղաքացիական պաշտպանության տեղական վարչությունը:

«Քաղաքացիական պաշտպանության վարչությունը կարգադրել է երկրաշարժից հետո արտակարգ դրության ռեժիմ սահմանել Չյապասի նահանգի 122 մունիցիպալիտետներում»,-ասված է վարչության՝ Tywitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:

«Ցունամիի մասին նախազգուշացումից հետո իրականացվում է Պուերտո Մադերո բնակավայրի բնակիչների տարհանում»,- նշվում է քաղաքացիական պաշտպանության վարչության հաղորդագրության մեջ:

8,2 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով ժամը 04:49-ին (Երեւանի ժամանակով ժամը 08:49-ին): Էպիկենտրոնը գտնվում էր Տրես-Պիկոս բնակավայրից 119 կիլոմետր հարավ-արեւմուտք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը 33 կիլոմետր խորության վրա էր:

Ցունամիների նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը հայտնել է, որ Մեքսիկայի ափերի մոտ ալիքների բարձրությունը հասել է մեկ մետրի: Երկրաշարժի հետեւանքով Մեքսիկայում զոհվել է առնվազն հինգ մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս