ԱՄՆ Սենատը ընդունել է օրենսդրական նախաձեռնություն, որով նախատեսվում է չեղարկել Կանադայից ներմուծվող ապրանքների նկատմամբ նոր մաքսատուրքերը։
Միլիարդատեր Իլոն Մասկը կմնա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Վենսի ընկերն ու խորհրդականը նույնիսկ այն բանից հետո, երբ նա լքի իր պաշտոնը Կառավարության արդյունավետության գրասենյակում (DOGE):
«Նախկինում՝ մեր ժամանակ, հայրենասիրության զարթոնք էր, հիմա հայրենասիրության անկում է՝ մայրամուտ։ Երբ Հայաստանի այսօրվա ղեկավարն ասում է՝ Արևմտյան Հայաստանն Ամասիայի շրջանն է, Շիրակի գյուղերն են, սրանից մենք ի՞նչ լավ բան կարող ենք սպասել։ Երբ այս մարդը հրաժարվում է Արարատից, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, դուք սրանից լավ բան սպասո՞ւմ եք, ինքս չեմ սպասում։ Ինքը հայրենիքը համադրում է պետության հետ, իր կարճ խելքով այդպես է, որ չկա հայրենիք, կա միայն պետություն»,- հավելեց բանաստեղծը։
«Հայ-ադրբեջանական բանակցությունների ներկայիս փուլում Բաքուն Երևանից պահանջում է ընդունել նոր Սահմանադրություն, որում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որևէ պահանջ չի լինի: Իրեն հարգող ՀՀ ցանկացած կառավարության համապատասխան արձագանքը պետք է պարզ և վճռական կլինի.«Դա ձեր գործը չէ»․ «Երկու Սահմանադրությունների հեքիաթը» վերտառությամբ հոդվածում գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:
Թուրքիայում Ռամադան (մահմեդականների պահքի ամիսը) տոնի առթիվ հայտարարված արձակուրդների օրերին շարունակում են գրանցվել մեծ թվով ճանապարհատրանսպորտային (ՃՏՊ) պատահարներ:
Ղարաբաղում իրականացված օպերացիան Հյուսիսային Սիրիայում գործողության կրկնօրինակն էր, իրականացնողները, ծրագրողները նույն մարդիկ են. Իսկանդարյան
«Վերջին 7 տարիների ընթացքում Փաշինյանի ջանքերով Հայաստանը կորցրել է իր բոլոր դաշնակիցներին՝ վերածելով նրանց թշնամու։ Այդ պատճառով, երբ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, արտաքին աշխարհում Հայաստանի շահերի մասին լավագույն դեպքում խոսելու են որոշակի հասարակական կազմակերպություններ, որոնք նախկինում համագործակցել են ՀՀ իշխանությունների հետ, գիտեն՝ ինչ բան է Հայաստանը, և ով է այստեղ ապրում։ Փաշինյանը նպատակաուղղված Հայաստանին զրկել է իր բոլոր դաշնակիցներից»,- ընդգծեց Արմինե Ադիբեկյանը։
Ադրբեջանն այն պետությունը չէ, որը կարողանա Իրանի համար սպառնալիք ստեղծել․ իրանցի վերլուծաբան
2024 թվականին Հունաստան է հասել 54 000 միգրանտ, ինչը կազմել է հարավային Եվրոպայում ամենամեծ ցուցանիշն Իտալիայից հետո
Ինչպես Իրաքի դեպքում Իրանի դեմ լայնամասշտաբ ցամաքային օպերացիա պատկերացնելը բարդ է․ Իսկանդարյան
Հայաստանն ու Իրանը բարդ ու դեռևս փոփոխվող իրավիճակում են. Իսկանդարյան
Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) ի սկզբանե տարածաշրջանային կառույց էր, սակայն ժամանակի ընթացքում վերածվել է գլոբալ նշանակության գործոնի և եվրասիական հսկայածավալ տարածքում այժմ ունի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական էական դերակատարություն, ինչպես նաև մեծ նշանակություն միջազգային հարաբերություններում նոր համակարգի ձևավորման գործում։
Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից ժողովրդին «բոյկոտի» կոչերով դիմելու համար հարուցված հետաքննության շրջանակներում ձերբակալվել է 16 կասկածյալից 11-ը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Եթե որևէ երկիր կամ Ադրբեջանը փորձի փակել հայ-իրանական սահմանը, Իրանը կկանգնի սահմանի գլխավոր կետում․ իրանցի վերլուծաբան
Ամերիկյան ապրանքների նկատմամբ հնդկական մաքսատուրքերը գնահատվում են 52%, պատասխան մաքսատուրքերը՝ 26%։
Իրանի դեմ երկրորդ ճակատը կարող է լինել Անդրկովկասից, Իսրայելի զենքը ոչ միայն ՀՀ-ի դեմ է․ Հոսսեյնի
«Զանգեզուրի միջանցք»-ը կարմիր գիծ է Իրանի համար, Իրանի ու ՀՀ-ի մեր սպառնալիքներն ընդհանուր են. Աբբաս Ջումա
Ապրիլի 2-ին ԱՄՆ Կոնգրեսում անցկացվել է Հայոց ցեղասպանության ամենամյա ոգեկոչման միջոցառումը: Վերջինիս մասնակից՝ Կոնգրեսի երկու կուսակցությունները ներկայացնող պաշտոնյաները, պահանջել են Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակում, տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքի ապահովում, ինչպես նաև ԱՄՆ-ի պատժամիջոցներ Ալիևի և Էրդողանի վարչակարգերի նկատմամբ՝ նրանց պատերազմական հանցագործությունների և ցեղասպանական էթնիկ զտումների համար:
Իրանի խնդիրն է պահպանել ռեգիոնում դիրքերը, Թուրքիան ամրապնդվում է. Իսկանդարյան
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի ակտիվ դեր խաղալ ՆԱՏՕ-ում. Վաշինգտոնը ցանկանում է, որ դաշինքն ավելի ուժեղ դառնա։
Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը և Քուվեյթը թույլ չեն տա, որ իրենց տարածքներն, այդ թվում՝ օդային, օգտագործվեն ԱՄՆ ռազմական ինքնաթիռների կողմից Իրանի վրա հարձակվելու համար։
Բացի այդ, Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի աջակցությանը ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ տալու ջանքերին, սիրիական նոր կառավարության հետ կապերի ընդլայնմանը, PKK-ի դեմ պայքարի կարևորությանը և Մերձավոր Արևելքին վերաբերող այլ հարցերի։
Հարավային Կովկասում էսկալացիայի մտահոգությունների ֆոնին այս ամիս սպասվում է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցն Ադրբեջան։ Սա կլինի նախագահի պաշտոնում Փեզեշքիանի առաջին այցն Ադրբեջան։
Ըստ հոդվածագրի՝ «դատավարությանը նպատակններից է նաև ՀՀ ղեկավարության վրա ճնշում գործադրելը և ադրբեջանական հասարակությանը թշնամու՝ Հայաստանի դեմ համախմբել»։
Չինաստանի պատվիրակությունը Բաքվում չի բարձրացրել և չի քննարկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը, իսկ ԶԼՄ-ներում այդ հարցի վերաբերյալ հայտնված հայտարարությունները կեղծ են և ոչ հավաստի։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հարցին ի պատասխան ասաց Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը։
ՌԴ ԱԳ նախարարն իր հայ գործընկերոջը՝ Արարատ Միրզոյանին և ՀՀ ԱԳՆ բոլոր աշխատակիցներին մաղթել է առողջություն, բարեկեցություն և հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ, իսկ եղբայրական հայ ժողովրդին՝ բարօրություն։
Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի եւ Վիետնամի միջեւ տնտեսական կապերի ակտիվացման հարցերին ու այդ ուղղությամբ ձեռնարկվող կոնկրետ քայլերի մշակման անհրաժեշտությանը: Ալեն Սիմոնյանը Վիետնամի ԱԺ նախագահի ուշադրությունն է հրավիրել նաեւ Բաքվում պահվող հայ գերիների խնդրին:
Փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր ստորագրեց, որով ՄՔԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանվեցին ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելի դեմ գործողությունների համար:
Օրբանն այդ որոշումն անվանել է «անհեթեթ և ամոթալի»։ Նա իսրայելացի պաշտոնակցին հավաստիացրել է, որ Հունգարիան չի կատարի դատարանի որոշումը:Ավելին, Նեթանյահուի այցի ֆոնին Հունգարիան հայտարարել է ՄՔԴ-ից դուրս գալու ընթացակարգ սկսելու որոշման մասին։
Չինաստանի պատվիրակությունը քննարկել է այն հարցը, թե ինչպես կարող են նպաստել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության տարածմանը Հարավային Կովկասում։