Լիտվայում վիրտուալ բանտի նախագիծ են մշակում
Լիտվայում մշակվում է վիրտուալ բանտի ստեղծման նախագիծ, որը նպաստելու է բյուջետային միջոցների խնայողությանը եւ դատապարտյալների սոցիալիզացմանը: Այդ մասին, «Ժինյու ռադիյաս» ռադիոկայանի եթերում հայտնել է արդարադատության նախարար Էլվինաս Յանկյավիչյուսը:
«Ընթացիկ տարում պետք է համակողմանիորեն քննարկվի նման վիրտուալ բանտի իրավական ասպեկտները, եւ առաջ ենք մղելու այդ նախագիծը»,-ասել է նա: Լիտվայի համար օրինակ է դարձել հարեւան Լեհաստանը, որի մասին հիշատակել է նախարարը:
«Լեհաստանում վիրտուալ բանտում գտնվում է 5 հազար կալանավոր: Ֆիզիկապես նրանք գտնվում են տանը՝ հատուկ թեւնոցներով, իսկ հսկողությունն ապահովում են մոտավորապես 70 պաշտոնատար անձինք. դրանք նվազագույն ծախսերն են»,-նշել է Յանկյավիչյուսը: Արդարադատության նախարարության տվյալներով՝ Լիտվան եվրահանրակցությունում առաջատարն է 100 հազար բնակչության հաշվով բանտարկյալների թվով:
«Մենք առաջինն ենք ԵՄ-ում, եւ դա շատ վատ վիճակագրություն է»,-ասել է նախարարը: 2,8 մլն բնակչության դեպքում պատժական հաստատություններում պահվում է 7 հազար մարդ: «Բանտերը լեփ-լեցուն են: Դրանք կատարում են մեկուսացման գործառույթ, բայց ոչ սոցիալիզացիայի: Պատիժը կրածների 62 տոկոսը կրկին իրավախախտումներ են կատարում, հաղորդել է ՏԱՍՍ-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: