Բաժիններ՝

Վենեսուելայում հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած վթարից հետո դպրոցական պարապմունքները կվերսկսվեն մարտի 18-ին

Վենեսուելայի դպրոցներում պարապմունքները, որոնք մարտի 8-ին ընդհատվել էին երկրի խոշորագույն «Էլ Գուրի» հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած վթարից հետո, կվերսկսվեն մարտի 18-ին: Այդ մասին հայտնել է Բոլիվարյան Հանրապետության կապի եւ տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը:

«Նախագահ Նիկոլաս Մադուրոն որոշում է ընդունել, որ դպրոցական պարապմունքները կվերսկսվեն հաջորդ երկուշաբթի»,- ասել է Ռոդրիգեսը պետական հեռուստատեսության եթերում: Նախագահի որոշմամբ մարտի 14-ից երկրում վերսկսվել է աշխատանքային գործունեությունն էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումից հետո: Մարտի 7-ին խոշոր վթար է տեղի ունեցել Վենեսուելայի խոշորագույն «Էլ Գուրի» հիդրոէլեկտրակայանում, որը բավարարում է երկրում էլեկտրականության պահանջմունքի 80 տոկոսը:

Դրան հետեւած բլեքաութի պատճառով, որն արդեն ամենաընդգրկունն են համարել լատինաամերիկյան հանրապետության ողջ պատմության ընթացքում, հոսանքազրկվել էր 23 նահանգներից առնվազն 20-ը: Վթարը ծանր հարված է հասցրել տրանսպորտային համակարգի եւ կոմունալ ծառայությունների, այդ թվում՝ էլեկտրականության եւ ջրի մատակարարման ծառայությունների աշխատանքին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս