Բաժիններ՝

Քրայսթչերչի հիվանդանոցներում 31 մարդ է մնում մզկիթներում ահաբեկչությունից տուժածների թվից

Քրայսթչերչի հիվանդանոցներում 31 մարդ է մնում մզկիթներում իրականացված ահաբեկչական գործողությունների հետեւանքով վիրավորվածների թվից, նրանցից ինն օրհասական վիճակում է: Մարտի 18-ին այս մասին հայտնել է The New Zealand Herald հրատարակությունը, որը հրապարակել Է քաղաքի գլխավոր բժշկի համապատասխան հայտարարությունը:

«Ցավոք, մզկիթների վրա հարձակման հետեւանքով տուժածներից ինը հոգի մնում է օրհասական վիճակում, եւ նրանց թվում կա մեկ երեխա՝ չորսամյա աղջնակ, որին շաբաթ օրը մենք տեղափոխեցինք Օքլենդի քաղաքային հոսպիտալ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մարտի 15-ին Նոր Զելանդիայի ոստիկանությունը հայտնել է Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթներում տեղի ունեցած հրաձգության մասին, որոնցում այդ պահին եղել են հարյուրավոր մարդիկ: Դեպքի վայր ժամանած իրավապահները գրոհների կազմակերպման կասկածանքով ձերբակալել են երեք հոգու, սակայն հարձակման մեղադրանք է առաջադրվել նրանցից միայն մեկին:

Հարձակման հետեւանքով, վերջին տվյալներով՝ զոհվել է 50 մարդ: Եվս 50 վիրավորներ տեղափոխվել են քաղաքի հիվանդանոցներ: Այս պահին հարձակվողը՝ 28-ամյա ավստրալացի Բրենթոն Թարանթը, կալանքի տակ է վերցված մինչեւ ապրիլի 5-ը, նրան առաջադրվել է սպանության մեղադրանք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս