Բաժիններ՝

Խոշոր հրդեհ Թբիլիսիի պահեստներից մեկում

Մարտի 17-ի ուշ երեկոյան խոշոր հրդեհ է մոլեգնել Թբիլիսիի Դիդի Դիղոմիի շրջանի «Գուդվիլ» սուպերմարկետի հարակից տարածքում: Sputnik-ի տեսանյութում ցուցադրված է թե ինչպես են հրշեջ-փրկարարները մարել տեխնիկայի այրվող պահեստը։ Հրշեջներին հաջողվել է այրվող շինությունից դուրս բերել մեկ մարդու: Հրդեհի մարմանը մասնակցել է 23 հրշեջ բրիգադ:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկատվության համաձայն՝ կրակն ավելի քան 1800 քառակուսի մետր տարածք էր ճարակել: Հրդեհի ծագման պատճառը պարզվում է:

https://www.facebook.com/shota.nozadze.3/videos/2703577383003839/

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս