Բաժիններ՝

Նյու Յորքը շուտով ջրի տակ կանցնի. քաղաքագլուխ Բիլ դե Բլազիո

«Մեծ խնձորի» քաղաքագլուխը նշել է, որ արդեն մինչեւ 2050 թվականը Ստորին Մանհեթենի բնակչության 37 տոկոսը կհայտնվի հեղեղման գոտում, ուստի հարկավոր է շտապ միջոցներ ձեռնարկել արդեն այժմ:

Բիլ դե Բլազիոն հայտնել է, որ մինչեւ 2100 թվականն իրադրությունն էլ ավելի կվատանա. գլոբալ տաքացումը կհանգեցնի համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման գրեթե 2 մետրով, եւ Մանհեթենի ամբողջ ստորին, ինչպես նաեւ մասնակիորեն կենտրոնական գոտին ջրասույզ կլինեն:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Նյու Յորքի քաղաքագլուխը գտնում է, որ հեղեղումներից քաղաք պաշտպանելու համար անհրաժեշտ է առափնյա գոտին ընդլայնել 152 մետրով եւ ափերն ամրացնել բետոնե կոնստրուկցիաներով: Վերակառուցման առաջին փուլում, դե Բլազիոյի կարծիքով, կպահանջվի առնվազն 10 մլրդ դոլար: Նման ներդրումները, քաղաքապետի համոզմամբ, թույլ կտան քաղաքը պաշտպանել ոչ միայն հեղեղումներից, այլեւ փոթորիկներից, որոնք սարսափելի վնասներ են հասցնում քաղաքի ենթակառուցվածքին, հաղորդել է Life-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս