Ծնողի կողմից Գերմանիայից երեխային արտերկիր փախցնելու թվով Թուրքիան 1-ին տեղում է

Թուրքիան առաջին տեղում է՝  ծնողների մեկի կողմից երեխային Գերմանիայից արտերկիր փախցնելու դեպքերի թվով։ Գերմանիայի արդարադատության նախարարության տվյալների համաձայն՝ 2018թ․ ընթացքում 38 նմանատիպ դեպք է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Ընդհանրապես նախորդ տարի Գերմանիայից երեխաների առևանգման 241 դեպք է արձանագրվել, 2017թ․ այդ թիվը կազմել էր 186։

Թուրքիայից հետո Գերմանիայից երեխաների առևանգման թվով երկրորդ տեղում Լեհաստանն է (22 դեպք), Անգլիան և Ֆրնասիան (13 դեպք), Ռուսաստանը (12)։ Այս ցանկում տեղ են գտել նաև Ավստրիան, Իտալիան, Իսպանիան, ԱՄՆ-ը, Պորտուգալիան։ Գերմանիայի արդարադատության նախարարությունը արձանագրել է նաև, որ առևանգված երերաների իրական թիվը կարող է ավելի մեծ լինել։

Նշված 241 դեպքերի վերաբերյալ համապատասխան երկրների դեմ նախարարության կողմից հարուցված հետ վերադարձի գործընթացներից 113-ը արդեն ավարտվել են, ևս 128-ը դեռևս շարունակվում են։ Միևնույն ժամանակ հրապարակվել է նաև 2018թ․ այլ երկրներից Գերմանիային ներկայացված երեխաների վերադարձի պահանջների թիվը, ըստ որի Թուրքիան նախորդ տարի Գերմանիային 5 նման հայց է ներկայացրել։

Տեսանյութեր

Լրահոս