Մեկ օրվա ընթացքում Լիբանանից և Հորդանանից Սիրիա է վերադարձել ավելի քան 800 փախստական
Մեկ օրվա ընթացքում Լիբանանից Սիրիա է վերադարձել 400 մարդ, 470-ից ավելի էլ՝ Հորդանանից: Այս մասին նշվում է Փախստականների ընդունման, բաշխման և տեղավորման կենտրոնի տեղեկագրում, որը հրապարակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Վերջին օրերի ընթացքում օտար պետություններից, այդ թվում՝ Լիբանանից և Հորդանանից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 882 փախստական: Լիբանանից «Ջեյդետ Յաբուս» և «Թել-Կալախ» անցակետով վերադարձել է 407 մարդ (որից՝ 122 կին, 207 երեխա): Հորդանանից «Նասիբ» անցակետով վերադարձել է 475 մարդ (որից՝ 143 կին, 242 երեխա)»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ անցած օրերի ընթացքում ռուսական կողմը հումանիտար և բարեգործական ակցիաներ չի իրականացրել: