
Թրամփը հաստատել է ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի սպանությունը

ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփը հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի վերացման մասին։
«ԱՄՆ-ն պատասխանատվության է ենթարկել «թիվ մեկ ահաբեկչին»։ Աբու Բաքր ալ Բաղդադին մեռած է»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ամերիկյան հեռուստաալիքների ուղիղ եթերում։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նրա խոսքով՝ հատուկ նշանակության զորքերը Սիրիայի հյուսիս-արևելքում անցկացրել են «վտանգավոր և խիզախ» գործողություն, որի ընթացքում ոչնչացրել են մեծ թվով զինյալների և ալ Բաղդադիի հպատակների։
ԱՄՆ նախագահն «Իսլամական պետության» պարագլխին վերացնելու գործում օգնության համար երախտագիտություն է հայտնել Ռուսաստանին, Թուրքիային, Իրաքին և Սիրիայի քրդերին։