Թրամփը Թվիթերում «շատ կարևոր» հայտարարություն է արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերի իր էջում գրել է, որ շատ կարևոր բան է տեղի ունեցել, բայց մանրամասները չի ներկայացրել:
«Հենց նոր շատ կարևոր բան պատահեց»,- գրել է Թրամփը:
Թրամփի հետևորդները կատակով ենթադրում էին, որ խոսքը կարող է լինել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հատուկ կոմիտեի նախագահ Ադամ Շիֆի, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կամ նախկին նախագահ Բարաք Օբամայի ձերբակալության մասին:
Սպիտակ տունը հաղորդել է, որ հոկտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահը պատրաստվում է «կարևոր հայտարարություն» անել: