Չորեքշաբթի օրը Բաքու է ժամանել ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Ըստ նրա՝ նույնիսկ ադրբեջանցիներն են պնդում, որ այդ ուղղաթիռները ռազմականացվել են և անցել բանակի տրամադրության տակ՝ որպես ռազմական նպատակներով օգտագործվող ուղղաթիռներ։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ երկրի իշխանությունները չեղարկում են Սաուդյան Արաբիայի այն հպատակներին տրված այցագրերը, որոնք կասկածվում են ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանության մեջ:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) շուրջ բանակցություններում «իռլանդական սահմանի» հետ կապված իրադրության պատասխանատվությունն ընկած է Միացյալ Թագավորության վրա:
«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում կփոխի Դոնբայի շուրջ բանակցությունների ձեւաչափը, կամրապնդի բանակը եւ կկասեցնի «պատերազմի վրա բիզնես անելը»։
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին առաջին անգամ հրապարակավ կարծիք է հայտնել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի առաջիկա դուրս գալու շուրջ, նշելով ԵՄ-ի եւ Միացյալ Թագավորության դաշինքի ամրությունը:
Չճանաչված Կոսովոյի խնդիրը գլխավոր խոչընդոտն է Եվրամիությանը Սերբիայի անդամակցության համար:
Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2018 թվականի հոկտեմբերի 24-31-ը Թբիլիսի կգործուղվեն Հայաստանի Հանրապետության դիտորդներ:
Երկու զբոսաշրջիկներ, որոնք հոկտեմբերի 23-ին կորել էին Իտալիայի հյուսիսում գտնվող Պիներոլո քաղաքի մերձակա լեռներում, հոկտեմբերի 24-ի առավոտյան Պիեմոնտի մարզում մեռած գտել են լեռնափրկարարական ծառայության աշխատակիցները։
Շվեյցարիայի հանրային հեռուստառադիոընկերությունը (RTS) հատվածներ է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույցից:
Սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանությունը չ1ր կարող տեղի ունենալ առանց Միացյալ Նահանգների աջակցության:
ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգուաթյան հարցերով օգնական Ջոն Բոլթոնը չի բացառել հաջորդ տարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վաշինգտոն այցելելու հնարավորությունը լիաֆորմատ գագաթնաժողով անցկացնելու համար, ինչին կհետեւի Դոնալդ Թրամփի այցը Մոսկվա:
Եվրոպական միությունը պահանջում է սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանության մանրակրկիտ հետաքննություն անցկացնել:
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի խոսքով՝ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը Երևանից Մոսկվա տեղափոխելու որոշումն իրապես տեխնիկական էր` պայմանավորված ՀՀ ներքաղաքական իրադարձություններով: «Որևէ այլ պատճառ չկա»,- նշեց նա:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան հաջորդ շաբաթ:
Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված օպերատիվ կապը հաստատվել է, և այս օպերատիվ կապն ուղղված է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ամրապնդմանն ու ձևավորմանը: Այս մասին լրագրողների ետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» նախագահ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հորդորել է տատանվող ընտրողներին հոկտեմբերի 28-ի նախագահական ընտրություններում քվեարկել նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին։
Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն ստահոդ է համարել իսրայելական ԶԼՄ-ների հրապարակումները, որոնց համաձայն Մոսկվան օգնում է Թեհրանին՝ պատժամիջոցների պայմաններում վաճառելու իր նավթի մի մասը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 23-ին հայտարարել է, որ նոյեմբերին Փարիզում հավանաբար հանդիպում կանցկացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ամերիկյան T-6 Texan միաշարժիչ ինքնաթիռը՝ լյուտվաֆեի (վերմախտի ռազմաօդային ուժերի) խորհրդանշաններով, Կալիֆոնիայի նահանգում ընկել է խճուղու վրա եւ կրակով բռնկվել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե, հնարավոր է, որ արդեն զղջում է Ջերոմ Փաուելին Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նախագահ նշանակելու համար, քանի որ նա չափազանց է տարվել բազային տոկոսադրույքի բարձրացմամբ։
Ավելի քան 7 մլն ամերիկացիներ են հոկտեմբերի 23-ին մասնակցել վաղաժամկետ քվեարկությանը ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանության կապակցությամբ Սաուդյան Արաբիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հարցը կթողնի Կոնգրեսի քննարկմանը։
Միացյալ Նահանգների Կոնգրեսում շուտով կարող է հայազգի եւս մեկ կոնգրեսական հայտնվել: Դանիել, կամ Դենի Թարխանյանը Լաս Վեգասում Հանրապետական կուսակցության հիմնական թեկնածուն է, ով նոյեմբերի 6-ի ընտրություններին պայքարելու է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Սյուզի Լիի դեմ:
Չինաստանի հարավում հոկտեմբերի 23-ին պաշտոնապես բացել են աշխարհում ամենաերկար ծովային կամուրջը՝ 55 կիլոմետր երկարությամբ, որը կապում է Հոնկոնգը, Մակաոն եւ Գուանդունի նահանգի Չժուհայ քաղաքը:
Թբիլիսիի քաղաքապետարանը 2020 թվականից մայրաքաղաք կբերի միանգամայն նոր ստանդարտի մինչեւ 200 18-մետրանոց էլեկտրաավտոբուս:
«Պատահական չէր, որ այս այցին ընդառաջ՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը խոսեց կարգավորման մասին: Վստահաբար կարգավորման հնարավորությունների հարցը Հայաստանում և տարածաշրջանում կքննարկվի, թե ինչ է խոչընդոտում կարգավորմանը, կարծում եմ` հստակ խոսակցություն կարող է լինել»:
Ռազմական փորձագետը չնայած մեծ հույսեր չունի, այնուամենայնիվ դրական է համարում այն հանգամանքը, որ անհրաժեշտության դեպքում կողմերը կկարողանան կապ հաստատել միմյանց հետ:
ԱՄՆ-ն սկսել է առաջին գործողությունը, որը միտված է Կոնգրեսի՝ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունների վրա ազդելու՝ Ռուսաստանի իբր տեղ գտած փորձերի կանխմանը:
«Դեսպանի խոսքերը երկու զարգացումների արդյունք են: Առաջինը վերաբերում է թավշյա հեղափոխությանը: Դեսպան Միլսը փորձեց հասկանալ նոր իշխանության տրամադրվածությունը»: