ՉԺՀ-ի Հուբեյի նահանգի իշխանությունները չեղյալ են հայտարարել ամուսնությունների գրանցումը փետրվարի 2-ին
Չինատանի Հուբեյի նահանգի Քաղաքացիական վարչակազմի վարչությունը, նահանգ, որտեղ տեղի է ունեցել նոր տիպի կորոնավիրուսի բռնկում, չեղյալ է հայտարարել փետրվարի 2-ին պլանավորված ամուսնությունների գրանցումը, ինչը հետեւում է գերատեսչության՝ հրապարակված հայտարարությունից։
Չինաստանում շատ սիրահարներ հույս ունեին իրենց ամուսնությունը գրանցել 2.02.2020-ին, որովհետեւ այդ թվերի զուգադրումը, որոնք չինարենում համահունչ են «ես սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ» արտահայտությանը, հանդիպում է «հազար տարին մեկ անգամ»:
Չնայած որ դա հանգստյան օր է, սկզբնապես նահանգի կառավարությունը որոշել էր «հանուն սիրո» այնուամենայնիվ փետրվարի 2-ի համար ընդունել ամուսնությունների գրանցման հայտերը:
«Նոր տիպի կորոնավիրուսի կանխարգելման եւ չտարածման շտաբի պահանջներին համապատասխան՝ որոշում է ընդունվել նահանգի սահմաններում չեղյալ հայտարարել փետրվարի 2-ին պլանավորված ամուսնությունների գրանցումը»,- ասված է գերատեսչության տարածված հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: