Ստրասբուրգի Սուրբծննդյան տոնավաճառում դեկտեմբերի 11-ի երեկոյան հրաձգություն սարքած տղամարդը 27 դատվածություն ուներ Ֆրանիսայում, Գերմանիայում եւ Շվեյցարիայում կատարած հանցագործությունների համար:
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»՝ (HDP-ԺԴԿ) Իգդիրից ընտրված պատգամավոր Հադիփ Էքսիքը մեջլիսին Մեծամորի ատոմակայանի (ՀԱԷԿ) վերաբերյալ հետազոտություն անցկացնելու առաջարկ է ներկայացրել:
ԱՄՆ-ը փորձում էր խարխլել Իրանի անվտանգությունը եւ պատերազմ սանձազերծել երկրում, բայց Վաշինգտոնը չկարողացավ դա անել:
Չինաստանի նավթի- գազի ազգային կորպորացիան (CNPC) դադարեցրել է ներդրումներն Իրանի «Հարավային Փարս» գազի հանքավայրում:
Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին նախագահի կարգավիճակում իր առաջին այցը կկատարի Բրյուսել, որտեղ հանդիպումներ կանցկացնի ՆԱՏՕ-ում եւ Եվրամիությունում:
«Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորումը, որի մեջ մտնում է «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցությունը, պլանավորում է բողոքի ակցիա անցկացնել Թելավիում, որտեղ դեկտեմբերի 16-ին տեղի է ունենալու նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնակալման արարողությունը։
Վրաստանի չորրորդ նախագահի տիկինը՝ Մակա Չիչուան, խոստովանել է, որ լրջորեն է խորհրդածում ապագայի մասին, քանի որ Գեորգի Մարգվելաշվիլիի լիազորությունների ժամկետի լրանալուց հետո իր ընտանիքը մնում էառանց որեւէ խնայողության։
Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման օրն է։ Այդ առթիվ Թուրքիայի «Մարդու իրավունքների միությունը» (İHD) ու «Մարդու իրավունքների հիմնադրամը» (TİHV) անդրադարձել են մարդու իրավունքների դրությանը երկրում։
Ֆրանսիայի Գրենդ Էստ պրեֆեկտուրան ճշտել է լույս դեկտեմբերի 12-ի գիշերը Ստրասբուրգում տեղի ունեցած զինված հարձակման հետեւանքով զոհվածների եւ տուժածների թիվը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ մինչեւ վերջ պայքարելու է իրեն կառավարության ղեկավարի պաշտոնից հեռացնելու փորձերի դեմ:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) այն բնակիչների թիվը, որոնք հուլիսի վերջից հիվանդացել են էբոլա վիրուսով, հասել է 500-ի:
Թուրքիայի սահմանամերձ Գազիանթեփ նահանգի ոստիկանական ուսումնարանում սննդային թունավորման կասկածանքով հիվանդանոց է տեղափոխվել 54 ուսանող։
Կուսակցապետ եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նկատմամբ վստահության հարցի շուրջ քվեարկության ընթացակարգը գործարկված է:
Ստրասբուրգում կատարված հարձակման հետտեւանքով տուժել է 3 մարդ, երեք հոգի զոհվել է:
Ինքնաթիռը, որով Սոֆիայից Բրյուսել էր ուղեւորվում Բուլղարիայի փոխվարչապետ եւ պաշտպանության նախարար Կրասիմիր Կարակաչանովը, արտակարգ վայրէջք է կատարել Վիեննայի օդանավակայանում՝ օդաչուների խցիկի ճաքած ապակու պատճառով:
«Այսօր Վրաստանում ՆԱՏՕ-ն ավելի շատ է, բայց մենք էլ ավելին ենք ցանկանում»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը, որն այցով գտնվում է Վրաստանում, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմին ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ հույս հայտնելով, որ Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները ավելի կխորանան:
Հարյուրավոր ուսանողներ Բոլիվիայի Սանտա Կրուս քաղաքում բողոքի ակցիա են անցկացրել երկրի գործող նախագահ Էվո Մորալեսին չորրորդ ժամկետով պետության ղեկավարի պաշտոնում առաջադրելու դեմ եւ հրկիզել են դատարանի շենքը:
Կանադայի դատարանը գրավով ազատ է արձակել Huawei ընկերության ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուին, որն սպասում է ԱՄՆ արտահանձնման:
Փաստաթուղթը քվեարկության ընթացքում ընդունվել Է պարզեցված ընթացակարգով՝ Կոնգրեսի ստորին պալատի լրիվ կազմով։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անհանգստանալու հիմքեր չի տեսնում իր դեմ իմպիչմենտի ընթացակարգի նախաձեռնման հնարավորության կապակցությամբ, քանի որ ինքը ներքաշված չէ որեւէ լուրջ օրինախախտման մեջ:
Ստրասբուրգի քաղաքագլուխ Ռոլան Ռիսը սգո քաղաքում օր է հայտարարել այն բանից հետո, երբ 29-ամյա տղամարդը հրաձգություն է սարքել քաղաքի կենտրոնի Սուրբծննդյան տոնավաճառում:
Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Երևանում գտնվող թուրք լրագրողները հանդիպել են արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի հետ:
ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ելույթ ունենալով խորհրդարանում, անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին:
Թուրքական «Demokratikstrateji» կայքի կովկասյան հետազոտությունների փորձագետ Գամզե Քոլիվարն իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որը վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
Բաքվում թմրամոլ Ռամիզ Փարվիզ օղլու Թախվելին կնոջը՝ Ադել Ազեր գըզը Թախվելիին նետել է շենքի 5-րդ հարկից:
Գերմանական «Volkswagen» ավտոմոբիլային կոնցեռնը ֆաբրիկա կհիմնի Թուրքիայում: Նվում է, որ գերմանական ընկերությունը որոշումն ընդունել է Թուրքիայի առաջարկով գրեթե 10 տարի ընթացող բանակցությունների արդյունքում:
Կանադայում Huawei ընկերության ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուի ձերբակալման շուրջը Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերություններում ստեղծված լարվածությունը՝ սպառնում է վերաճել բողոքի ակցիաների, ինչպես նաեւ ամերիկյան ապրանքների բոյկոտի։
«Իրական հեղափոխության համար աշխատում է մեկ ֆորմուլա` 90% մասնակցություն և հեղափոխական գլխավոր ուժին 90% աջակցություն»:
Ֆրանսիացիների մեծամասնությունը բավարարված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոստումներից, որոնք նա տվել է դեկտեմբերի 10-ին ազգին հղած հեռուստաուղերձի ժամանակ, եւ հանդես է գալիս բողոքի ակցիաների դադարեցման օգտին: