Բաժիններ՝

Ճապոնիայի ԱԳՆ-ն կոչ է արել հրաժարվել 49 երկիր մեկնելուց

Ճապոնիայի ԱԳՆ-ն ներկայացրել է ուղևորությունների համար «երրորդ մակարդակ»-ի վտանագավորության 49 երկրի ցանկը, որի մեջ մտնում են նաև ԱՄՆ-ն, ԵՄ երկրները, Չինաստանը, Հարավային Կորեան: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Ճապոնիայի իշխանությունները կոչ են անում ընդհանրապես հրաժարվել նշված շրջաններ մեկնելուց:

Ճապոնիայի ղեկավարությունը սահմանել է երկրորդ մակարդակի վտանգավորության երկրներ, որտեղ խորհուրդ է տրվում խուափել ուղևորվելուց, եթե չկա խիստ անհրաժեշտություն: Ընդհանուր առմամբ, Ճապոնիան վտանգավորության 4 մակարդակ է առանձնացնում: Վերջին վտանգավորության մակարդակը ենթադրում է քաղաքացիների տարհանում:

Արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին նշել է, որ վտանգավորթւայն մակարդակի բարձրացման մասին որոշումն ընդունվել է համավարակի պայմաններում քաղաքացիների առողջության պահպանման անհրաժեշտությունից:

Ճապոնիայում կորոնավիրուսից վարակվածների ընդհանուր թիվը 1953 է, մահացել է 56 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս