Բաժիններ՝

Ավստրալիան 80 մլրդ դոլար կհատկացնի աշխատողներին աջակցելու համար

Ավստրալիայի իշխանությունները հատկացնում են 130 մլրդ ավստրալական դոլար (մոտ 80 մլրդ ԱՄՆ դոլար) այն աշխատողների աշխատավարձի վճարումը փոխհատուցելու համար, որոնց գործատուները կորոնավիրուսի հետևանքով հայտնվել են խոցելի պայմաններում:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է վարչապետ Սքոթ Մորիսոնը:

Նրա խոսքով` աշխատանքը կորցրած աշխատողները, ինչպես նաև նրանք, որոնց ընկերությունները կորոնավիրուսի հետևանքով հայտնվել են ծանր վիճակում, կստանան 1500-ական ավստրալական դոլար (շուրջ 920 ԱՄՆ դոլար) ամեն ամիս կես տարվա ընթացքում: Ինչպես նշել է Մորիսոնը, դա կազմում է երկրում միջին աշխատավարձի 70 տոկոսը:

Ավստրալիայի առողջապահության նախարարության տվյալներով երկրում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 4 հազար 93 դեպք, 16 մարդ մահացել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031