Թուրքիայի Ռիզե նահանգում պետավտոտեսուչը սպանել է ոստիկանապետին և վիրավորել 3 ոստիկանի:
Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Հաղթական կամարը, որը վնասվել է տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում, զբոսաշրջիկների համար կրկին կբացվի դեկտեմբերի 12-ին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Բեռլինում ավարտել են հանդիպումը, որը տևել է ավելի քան մեկ ժամ:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Երևանը չի ձգտում ՆԱՏՕ-ին անդամակցել, լիովին նորմալ է, և Փաշինյանն ընդամենը ներկայացրել է պետության դիրքորոշումը։ Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝:
2019-2020 թվականների համար ՄԱԿ-ի մշակած օգնության տարածաշրջանային ծրագիրը 5,5 մլրդ դոլարի չափով ֆինանսավորում է նախատեսում Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում, Եգիպտոսում եւ Իրաքում հանգրվանած սիրիացի փախստականների կարիքները հոգալու համար:
Բրիտանական ընդդիմության առաջնորդները Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին մեղադրել են խորհրդարանի որոշումները չհարգելու մեջ՝ Brexit-ի պայմանների համաձայնեցման շուրջը դեկտեմբերի 11-ին պլանավորված քվեարկությունը չեղյալ հայտարարելու պատճառով:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին դեկտեմբերի 11-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառումից հետո երկրից նավթի արտահանման հետ կապված իրադրությունը բարելավվել է։
Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյին պատրաստ է նախագահական ընտրություններում պաշտպանել ուկրաինացիների ավելի քան 20 տոկոսը, եթե դրանք տեղի ունենային նոյեմբերին, մինչդեռ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին ձայն կտար հարցման մասնակիցների 11,6 տոկոսը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վարչակազմը պատասխանել է ՀՀ վարչապետի պաշտոնակատր Նիկոլ Փաշինյանի՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորման մասին հայտարարությանը: Այս մասին, գրում է Rusarminfo-ն՝ հղում ամելով Trend-ին:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընդունել Սիրիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանի հավատարմագրերը:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը երկրի հյուսիսարևելյան Տրապիզոնի նահանգում սկսել է սևծովյան ռազմաբազա կառուցել:
Թաիլանդի Հաշտության եւ կարգի ազգային խորհուրդը վերացրել է քաղաքական ժողովների եւ կուսակցությունների գործունեության արգելքը:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը Եվրախորհրդարանում հավաստել է, որ Brexit-ի շուրջ Մեծ Բրիտանիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը միակ հնարավորն է:
ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը Ռուսաստանն այն երկրների ցուցակից, ուր այցելությունը հարկ է «վերանայել», տեղափոխել է երկրորդ կատեգորիա, որտեղ անհրաժեշտ է մեծ զգուշություն հանդես բերել։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Մեհմեդ Ջահիթ Թուրհանն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հանդիպել է Ադրբեջանի պետական երկաթգծի տնօրեն Ջավիդ Գուրբանովի հետ։
Իրանի զինված ուժերը հաստատել են այն տեղեկատվությունը, որ բալիստիկ հրթիռի նոր փորձարկումներ են անցկացրել:
Ֆրանսիայի արհմիություններում մեկնաբանել են նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններն այն միջոցառումների մասին, որոնք կապված են «դեղին բաճկոնավորների» զանգվածային բողոքների հետ, նշելով, որ նրա առաջարկությունները բավարար չեն եւ չեն լուծի աշխատավորների խնդիրները։
Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար կարող է դառնալ Նյու Ջերսիի նախկին նահանգապետ Քրիս Քրիստին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը դեկտեմբերի 11-ին շրջագայության է մեկնում եվրոպական մայրաքաղաքներ, որպեսզի փորձի քննարկել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագրի դրույթների մեղմացման հնարավորությունը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել է, որ Չինաստանը ներկայում եւ առաջիկա 25 տարում ամենամեծ սպառնալիքն է ներկայացնելու Միացյալ Նահանգների համար։
Ֆրանիսյաի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից հայտարարված տնտեսական միջոցառումները կպահանջեն 8-10 մլրդ եվրո գումարի ծախսեր:
Ինքնաթիռներ արտադրող ամերիկյան խոշորագույն «Boeing» ընկերությունը Թուրքիայում ինժեներա-տեխնոլոգիական կենտրոն է հիմնել։ Կենտրոնի բացման արարողությանը ներկա է եղել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության քարտուղար Իսմայիլ Դեմիրը, ինչպես նաև ավիացիոն ոլորտի մի շարք ներկայացուցիչներ։
«Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի քաղաքացիներին դեկտեմբերի 9-ին անցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ»,- ասված է ԱՄՆ-ի Պետքարտուղարության հայտարարության մեջ:
«Եթե մասնակցությունն ընտրություններում մոտ լիներ 70-80%-ին, ապա ներկայումս Նիկոլ Փաշինյանը կարող էր տոնել իր միանշանակ հաղթանակը»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը:
Պոլսահայ լրագրող, հրապարակախոս և գրող Հայկո Բաղդատն օրերս սոցցանցային գրառմամբ նշել էր, որ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն պիտի ենթարկվի քրեական պատասխանատվության:
«Արտահերթ խորհրդարանական ընտրություններում մասնակցության ցածր ցուցանիշն անհանգստացնող է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ընտրությունների արդյունքներին և ցածր մասնակցությանը:
2017թ․ Թուրքիան 24 տոկոսով ավելացրել է զենք-զինամթերքի վաճառքը։ Այս մասին հայտնի է դարձել Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) հրապարակած զեկույցից։
«Այս ընտրություններում ժողովուրդը Փաշինյանին կրեդիտ տվեց, չգիտեմ, թե որքան երկարաժամկետ, բայց հստակ գիտեմ, որ այդ կրեդիտի տոկոսները չափազանց բարձր են: Իսկ ապագան կանխատեսելն անշնորհակալ գործ է, ուստի կարող եմ միայն մաղթել, որ ամեն բան լավ լինի»,- ասաց Վասաձեն:
Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել Չինաստանի Huawei եւ ZTE ընկերություններին արգելել պետական պարտավորագրեր ստանալ եւ պետական գնումներին մասնակցել Ճապոնիայի տարածքում:
«Կես տարի անց գուցե ընտրություններում այլ պատկեր գրանցվեր»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց պատմական գիտությունների թեկնածու, Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլոժիեի հետազոտման կենտրոնի աշխատանքային խմբի կոորդինատոր Ալեքսանդր Սկակովը