Ավելի վաղ ԵՄ առաջնորդները հայտնել էին իրենց անհամաձայնությունն ԱՄՆ խաղաղության ծրագրի որոշ կետերի շուրջ և այն վերանայելու անհրաժեշտության վերաբերյալ։
Զրույցի ընթացքում նրանք քննարկել են Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո Ադրբեջանի և Հայաստանի կողմից իրենց խաղաղության օրակարգը ամրապնդելու ուղղությամբ ձեռնարկված քայլերը։
Սա ձախողված կառավարում է, ընդ որում՝ այդ ձախողվածության մեջ կա մի վտանգավոր բաղադրիչ, որից անգամ մտովի փորձում ենք խուսափել։
«Մեր ներկայացուցիչները գիտեն, թե ինչպես պաշտպանել Ուկրաինայի ազգային շահերը և ինչ է անհրաժեշտ՝ կանխելու համար Ռուսաստանի կողմից երրորդ ներխուժումը, Ուկրաինայի վրա ևս մեկ հարձակումը՝ ճիշտ այնպես, ինչպես այն անցյալում բազմիցս հանցագործություններ է կատարել մեր ժողովրդի և այլ ժողովուրդների դեմ», – ասաց նախագահը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հրամանագիր է ստորագրել արժույթի անվանական արժեքի վերաբերյալ։
Փարիզում տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Ֆրանսուա Բայրուի հրաժարականի պահանջով զանգվածային ցույց։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС-ը։
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում 2025թ․նոյեմբերի 21-22-ին Ադրբեջան է այցելել Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբ, հաղորդում է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնը։
Կիևը Շվեյցարիայում խորհրդակցություններ կանցկացնի ԱՄՆ-ի հետ՝ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի վերաբերյալ:
Ռումինիան օդ է բարձրացրել երկու F-16 կործանիչ՝ ի պատասխան Ռումինիայի սահմանի մոտ գտնվող Օդեսայի շրջանի վրա Ռուսաստանի կողմից իրականացված հարձակման։ Ռազմական ինքնաթիռները թռիչք են կատարել 86-րդ ավիաբազայից՝ Ուկրաինայի հետ սահմանին օդային իրավիճակը ուսումնասիրելու համար։
Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի գնահատմամբ՝ այս անձանց Բաքու կատարած այցի օգտակարության գործակիցը զրո է, որևէ բան չպետք է սպասել այդ այցից։
Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը թույլատրել է հետաքննություն սկսել մայրաքաղաքի քաղաքապետ Մանսուր Յավաշի և նրա անձնական քարտուղար Նևզաթ Ուզունօղլուի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և աուդիտի ընթացակարգերի խախտման մեղադրանքով, հաղորդում է ТАСС-ը։
Հյուսիսային Իսպանիայում արկտիկական օդային զանգվածի կողմից բերված առատ ձյունը խաթարել է երթևեկությունը։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
Իտալիան պատրաստ է համագործակցել այլ եվրոպական երկրների հետ՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը նպաստելու համար։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման ԱՄՆ առաջարկած ծրագրի շուրջ բանակցություններին մասնակից պատվիրակության կազմը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ բանակի նախարար Դենիել Դրիսկոլին նշանակել է Ուկրաինայի հարցով նոր հատուկ ներկայացուցիչ: Այս մասին հայտնում է Guardian-ը։
Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է Սիրիայի համար։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն կանխարգելիչ կերպով կալանավորվել է: Այս մասին գրում է Globo թերթը։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմն ավարտելու՝ Վաշինգտոնի մշակած պլանը:
Եվրախորհրդարանի նախկին անդամ և Ուելսի «Բարեփոխում Մեծ Բրիտանիա» աջակողմյան կուսակցության նախկին առաջնորդ Նաթան Գիլը, ով նախկինում մեղավոր էր ճանաչվել Եվրոպայում Ռուսաստանի քաղաքական շահերի լոբբինգի համար կաշառք վերցնելու մեջ, Մեծ Բրիտանիայում դատապարտվել է 10 տարի 6 ամիս ազատազրկման։
Իրանը միջազգային բանակցություններ է անցկացնում՝ Չալուսի Էլիտ գյուղի տուժած տարածքներում հրդեհաշիջման աշխատանքների հարցում աջակցություն ապահովելու համար։
Հարավային Աֆրիկայում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում Ուկրաինայի դաշնակիցները կքննարկեն ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը և կփնտրեն այդ ծրագիրն ամրապնդելու ուղիներ բանակցությունների հաջորդ փուլի համար։ Ինչպես տեղեկացնում է BBC-ն, այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
Միացյալ Նահանգները չի խորհրդակցել ԵՄ երկրների հետ Ուկրաինայի շուրջ իր ծրագրի վերաբերյալ։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել Ուկրաինայի 31 քաղաքացու։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է ԱՄՆ-ի առաջարկը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ՝ նշելով, որ այն կարող է դառնալ վերջնական խաղաղ կարգավորման հիմք։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
«Միսս Տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթն այս տարի անցկացվել է Թայլանդում։ Գեղեցկության մրցույթին մասնակցել է նաև Թուրքիան ներկայացնող 26-ամյա Ջերեն Ասլանը։
«Եթե մեկն ուզում է իմանա՝ ով է իրական մարդը, ով համարվում է ազդեցության ագենտ, ապա դա մեր երկրի ղեկավարն է». նման պնդում է արել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արշակ Կարապետյանը, ով 10 տարի ղեկավարել է ռազմական հետախուզությունը:
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, որը 21 օր անցկացրել է Սանտե բանտում, դեկտեմբերի 10-ին կթողարկի իր «Բանտարկյալի օրագիրը» (Le journal d’un prisonnier) գիրքը։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Շվեյցարիայի իշխանությունները որոնում են երկու հանցագործների, որոնք հարձակվել են Լոզանի Հռոմեական հնագիտական թանգարանի անվտանգության աշխատակցի վրա, կոտրել ցուցափեղկը և գողացել ցուցադրված տասնյակ ոսկե մետաղադրամներ։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
Նիգերիայի կենտրոնական մասում գտնվող Նիգեր նահանգի Սուրբ Մարիամ դպրոցից զինյալների առևանգած մարդկանց թիվը հասել է 315-ի։
ԱՄՆ-ի և Չինաստանի զինված ուժերն այս շաբաթ բանակցություններ են անցկացրել ծովային անվտանգության վերաբերյալ: