«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած 2017թ. նոյեմբերին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի որոշ դրույթներ սկսել են գործել, սակայն վիզաների ազատականացման խնդիրը դեռ յոթը սարի հետեւում է:
Լիզա Գալկինան մոդելի դերում դեբյուտել է Վալենտին Յուդաշկինի մանկական հավաքածուի՝ Moscow Fashion Week-ի շրջանակներում կազմակերպված ցուցադրությանը:
Ամերիկացի օդաչու Չադ Բարբերը հրապարակել է տեսահոլովակ, որտեղ թռիչքի ժամանակ խափանվում է նրա օդանավի շարժիչը:
Համարյա անամպ երկնքի պարագային ամպրոպի նման հնչեց այն հայտարարությունը, թե ԱՊՀ անդամ երկրներից թոշակ ստացող ՀՀ քաղաքացիները զրկվելու են ՀՀ-ից ստանալիք թոշակից: Պաշտոնական ժողովրդագրությունը տարիներ շարունակ ՀՀ բնակչության քանակի նվազում է արձանագրում:
«Կարծում եմ` սա կբարձրացնի արդյունավետությունը որոշ առումով, բայց քաղաքական կամքի բացակայության հետևանքով առաջացած խնդիրներն ու երկարաձգումները չի կարգավորի»,- ասաց Զաշտովտը:
Տոկիոյի կենտրոնի հրապարակում՝ կայսերական պալատի համալիրից ոչ հեռու, մարտի 22-ին հանդիսավորապես բացվել է Գոձիլայի՝ կինոֆիլմերի հրեշի երեքմետրանոց հուշարձանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Չինաստանի տնտեսական ագրեսիայի դեմ պայքարի» հուշագիր է ստորագրել:
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն զեկույց է հրապարակել, որում նշել է, որ Դոնալդ Թրամփի շտաբի՝ Ռուսաստանի հետ կապ ունենալու հետ կապված ապացույցներ չի հայտնաբերել:
Օսմանյան կայսրությունում երկաթուղիների երկարությունը կազմում էր 8619 կմ, սակայն կայսրության փլուզումից հետո Թուրքիայի Հանրապետության (ԹՀ) տարածքում մնաց դրա մոտ կեսը՝ 4559 կմ։
Եվրոպական խորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին չի նախատեսում շնորհավորել Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը կարծում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, շնորհավորելով մարտի 18-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրված Վլադիմիր Պուտինին, ցույց է տվել, որ ընդունում է գործընկերոջը:
Բրիտանական խորհուրդը հայտնել է պլանավորված բոլոր միջոցառումները չեղարկելու եւ իր գործունեությունը Ռուսաստանում դադարեցնելու մասին:
Լեհաստանի քաղաքացիների գրեթե երրորդ մասը ցանկանում է, որ երկիրը դուրս գա Եվրամիության կազմից:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կծեծեր երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին եւ նրան կստիպեր լաց լինել:
Փարիզում մարտի 22-ին բախումներ են տեղի ունեցել համազգային գործադուլի շրջանակներում զանգվածային ցույցերի մասնակիցների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ:
209 մարդուց բաղկացած խումբը, ներառյալ 27 զինյալներ, որոնք «Ահրար աշ Շամ» զինված խմբավորման անդամներ են, մարտի 22-ին Մավարիդ Էլ Մայիյա հումանիտար միջանցքով դուրս է եկել Սիրիայի մայրաքաղաքի Խարաստա արվարձանից:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը օգոստոսին կայցելի Իռլանդիա եւ կմասնակցի ավանդական կաթոլիկական Ընտանիքների համաշխարհային հանդիպմանը, որը տեղի է ունենալու Դուբլինում։
Նիդերլանդներում մարտի 21-ին կայացած ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով 2 հայ թեկնածու արդեն ավագանու կազմում է:
Ուկրաինայում ԵԱՀԿ-ի Հատուկ մոնիթորինգային առաքելության (ՀՄԱ) մանդատը երկարացվել է մինչեւ 2019 թվականի մարտի 31-ը:
Միացյալ Նահանգներում սկսվել է դեպի Մարս թռիչքի պայմանների նմանակման հերթական գիտափորձին մասնակցելու հավակնորդների միջազգային ընտրումը:
Պայթյուն է տեղի ունեցել Չեխիայի քիմիական ֆաբրիկայում:
Վաշինգտոնի դաշնային դատախազները հանել են մեղադրանքները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության 15 աշխատակիցներից 11-ի նկատմամբ, ովքեր մեղադրվում էին 2017 թվականի մայիսին խաղաղ ցուցարարների, այդ թվում և հայերի դեմ բռնություն կիրառելու մեջ:
Չինաստանն առաջին անգամ ներկայացրել է իր անվարորդ տանկը, որը կարող է հանդերձվել արհեստական ինտելեկտով:
Սիրիայի Կարմիր մահիկի ընկերության ավտոբուսների շարասյունը մարտի 22-ին ժամանել է Դամասկոսից ութ կիլոմետր հեռավորությամբ գտնվող Խարաստա քաղաք՝ «Ահրար աշ Շամ» զինված խմբավորման անդամներին ու նրանց ընտանիքներին տարհանելու Իդլիբի նահանգ:
Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկան մարտի 22-ին հանրապետության վարչապետ է նշանակել սոցիալ-դեմոկրատ Պետեր Պելեգրինին։Կիսկան Պելեգրինին է հանձնել նրան վարչապետ նշանակելու հրամանագիրը:
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին մարտի 22-ին հայտարարել է, որ դատական իշխանություններն իրեն մեղադրանքներ են առաջադրել իր նախընտրական արշավը ֆինանսավորելիս թույլ տրված խախտումների կապակցությամբ, սակայն ըստ որում ոչ մի կարգի իրեղեն ապացույցներ չեն ներկայացրել։
Կառավարությունը հավանություն տվեց 2017թ. հուլիսի 25-ին ստորագրված Հայաստանի և Իսրայելի Պետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծին:
Ադրբեջանի ընտրական գործընթացներին համաձայնել է մասնակցել նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) և հայտարարել է, որ դիտորդներ կուղարկի Բաքու:
«Վիզաների ազատականացումն անընդհատ գործընթաց է, մենք ունենք տարբեր երկրների ցանկ: Կան երկրներ, որոնք ընդհանրապես առանց վիզայի են, կան երկրներ, որ ավելի դյուրին է գործընթացը, այսինքն` կարող են գալ, տեղում ստանալ, կան երկրներ, որտեղ պահանջվում է կա՛մ հրավեր, կա՛մ դեսպանատանը ստանան, հետո նոր այցելեն Հայաստան: Մեզ մոտ տենդենցն այն է, որ գնալով ավելի դյուրին է դարձվում»:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Թուրքիայի խոշորագույն մեդիա կազմակերպությունը՝ «Դողան մեդիա խումբը» (Doğan Media Grubu) վաճառվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համախոհներից մեկին՝ մեծահարուստ գործարար Է. Դեմիրորենին պատկանող «Դեմիրորեն խմբին» (Demirören grubu):