Էրդողանը չի կարող փախչել պատասխանատվությունից. Թուրքիայի նախկին փոխվարչապետ

Ժողովրդավարություն և առաջընթաց կուսակցության նախագահ, Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը նոյեմբերի 7-ին  կուսակցության Մարդինի նահանգային համագումարում խոսել է Կենտրոնական բանկի նախագահ Մուրադ Ույսալի պաշտոնանկության մասին:

«Կեսգիշերվա գործողության արդյունքում Կենտրոնական բանկի ղեկավարը հեռացվեց պաշտոնից: Եկեք չմոռանանք, որ տնտեսության մեջ տեղի ունեցածի հիմնական պատճառը նախագահական կառավարման համակարգն է և կուսակցության վարչակազմը, որոնք բացառում են ինստիտուցիոնալ միտքն ու ընդհանուր մտածողությունը: Այս երկրի խնդիրները հնարավոր չէ լուծել, քանի դեռ չի փոխվել ներկայիս վարչական համակարգը և մեզ ղեկավարող այս մտածելակերպը», – ասել է նա:

Բաբաջանը նշել է, որ իր իշխանության տարիների 24 միլիարդի պակասուրդն այժմ դարձել է 29 միլիարդ:

Նախկին փոխվարչապետը տնտեսության փլուզման և Թուրքիայի քաղաքացիների աղքատացման ողջ պատասխանատվությունը դրել է Թուրքիայի ներկայիս կառավարության վրա և հավաստիացրել, որ ո՛չ Էրդողանը, ո՛չ էլ մեղավոր որևէ անձ չեն կարող խուսափել պատասխանատվությունից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30