Կիևը ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրում ռազմական գործողությունների հետևանքների վերացման համար
ՆԱՏՕ-ն հրապարակել է Ուկրաինայի դիմումը Աղետների արձագանքման եվրատլանտյան համակարգման կենտրոնին, որով Կիևն օգնություն է խնդրում ռազմական գործողությունների հետևանքների վերացման համար։
Մասնավորապես, Կիևը խնդրում է աջակցություն «հումանիտար ականազերծման» աշխատանքների համար։
Փաստաթղթում նշվում է, որ Ուկրաինայի տարածքը զգալիորեն աղտոտված է պայթուցիկ նյութերով, ինչը վտանգավոր է քաղաքացիական բնակչության և կարևոր ենթակառուցվածքների համար։
«Ուկրաինայի տարածքի ականազերծումը և հումանիտար ականազերծումը Ուկրաինայի կառավարության ռազմավարական առաջնահերթություններից են», – գրված է դիմումում։

