Էրդողանը բացահայտել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական պակտի նպատակը

Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական համաձայնագիրը ուղղված չէ որևէ երկրի դեմ և պետք է դիտարկվի որպես տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործիք։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Շարքուլ-Ավսատ» թերթի գլխավոր խմբագիր Ղասան Շարբելին տված հարցազրույցում։

Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը պաշտպանական համաձայնագիր են կնքել, փաստաթղթի տակ ստորագրել են երեք երկրների առաջնորդները։ ԶԼՄ-ների տվյալներով՝ փաստաթուղթը նախատեսում է համագործակցություն հետախուզական տվյալների փոխանակման և տարածաշրջանային անվտանգության համակարգման ոլորտներում։

Էրդողանի խոսքով՝ երեք երկրների կնքած համաձայնագիրը հիմնված է խաղաղության, կայունության, համերաշխության և հավաքական զսպման սկզբունքների վրա։ Նա ընդգծել է, որ դրա նպատակը տարածաշրջանում անվտանգության ամրապնդումն է, ոչ թե որևէ մեկին հակադրվող ռազմաքաղաքական բլոկի ձևավորումը։

Էրդողանը նշել է, որ Թուրքիան ելնում է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացների համար հենց տարածաշրջանի երկրների պատասխանատվության բարձրացման անհրաժեշտությունից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31