Ճակատեն-Ծավ հատվածում կրակոցները դադարել են, Վարդենիսում կրակոցները ոչ ինտենսիվ, բայց շարունակվում են

«Ծավում գիշերը հանգիստ է անցել. Ճակատեն-Ծավ հատվածում այս պահին ևս կրակոցներ չկան»,- 168.amի հետ զրույցում ասաց Կապան համայնքի Ծավ գյուղի վարչական ղեկավար Սեյրան Զաքարյանը:

Հիշեցնենք՝ Ճակատեն-Ծավ սահմանային հատվածում (Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ) իրավիճակն ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 13-ին ժամեր շարունակ լարված էր։

Վարդենիսում իրավիճակը ևս համեմատաբար խաղաղ է եղել. տեղեկությունը փոխանցեց համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը:

Կարդացեք նաև

«Հանգիստ է. երեկ երեկոյան 6-ից միչև հիմա հանգիստ է՝ բացի Վերին Շորժա հատվածից, որտեղ կրակոցներ կան, բայց նախկին ինտենսիվությամբ չեն»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930