«ՀԱՊԿ-ն անարդյունավետ կառույց է, գագաթնաժողովի արդյունքները մակերեսային էին». Զոհրաբ Մնացականյան
«Երեկվա ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները մակերեսային էին, չնայած զարմանալի չէ»,- այս մասին թվիթերյան իր միկրոբլոգի էջում գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Ըստ նրա, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին տարածաշրջան գործուղելը գագաթնաժողովում գերիշխող երկկողմանիության ֆոնին դատարկ որոշում է՝ խուսափելու համար Հայաստանի դեմ հարձակման իրավիճակում կոլեկտիվ պատասխանատվությունից:
Նա նաև նշել է, որ հնչած մեկնաբանությունները, թե՝ «օբյեկտիվ պատկեր ստանալու անհրաժեշտության մասին, քանի որ հակասական տեղեկություններ են ստացվում երկու կողմերից», և, որ «դժվար է խոսել սահմանի խախտման մասին», քանի որ «այն սահմանազատված չէ»՝ լավագույնս բնութագրում է ՀԱՊԿ-ի անարդյունավետությունը: