Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը 2026 թվականի նոյեմբերին Ադրբեջանում կանցկացնեն «Eternity-2026» համակարգչային հրամանատարաշտաբային զորավարժությունները։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Ըստ ամերիկյան The Hill պարբերականի՝ ԱՄՆ զինված ուժերը շուրջ 40 օր տևած ռազմական գործողությունների ընթացքում ծախսել են ավելի քան 13 հազար բարձր ճշգրտության զինամթերք։
Ամերիկյան «Աստղային պատերազմներ»-ի նկարահանումներում ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի օգտագործած օրիգինալ լուսային թուրը աճուրդում վաճառվել է 3.75 միլիոն դոլարով։
Ամերիկյան ուժերը հարվածների նոր ալիք են սկսել Իրանի դեմ՝ արդեն վեցերորդ գիշերն անընդմեջ, նպատակ ունենալով էլ ավելի թուլացնել Իրանի ռազմական ներուժը։ Այս մասին հայտնում է CENTCOM-ը` ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը։
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին բարձրացել է երկրորդ տեղ, իսկ «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Լամին Յամալը եզրափակում է լավագույն եռյակը։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն այսօր կեսօրին Կիևում բանակցություններ է վարել իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիգայի հետ։ Հանդիպման գլխավոր թեման եղել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ կարգավորման հեռանկարները։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը շարունակում է բաց մնալ այն նավերի համար, որոնք ուղևորվում են ոչ դեպի իրանական նավահանգիստներ և ոչ էլ դուրս են գալիս դրանցից։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական ինստիտուտի գիտաշխատող, միջազգայնագետ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանն է:
Թեհրանը և Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր էին ստորագրել, որով ենթադրվում էր ավարտել փետրվարի 28-ին սկսված հակամարտությունը։ Սակայն ԱՄՆ զինված ուժերը հուլիսի 8-ից սկսած մի քանի հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ այդ կերպ պատասխանել է Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողություններին։
«ՄԱԿ80» նախաձեռնության շրջանակներում մանդատների կիրարկման վերանայման աշխատանքային խմբի հանդիպմանը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն հանդես եկավ ելույթով և անդրադարձավ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի զեկույցների վերանայմանը, ինչպես նաև մանդատների բարելավման վերաբերյալ քարտուղարության կողմից ներկայացված առաջարկություններին։
Մինչ հայ-ռուսական հարաբերություններում փակուղային իրավիճակ է, կարգավորման նշաններ են ի հայտ գալիս ռուս-ադրբեջանական հարաբերություններում: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում, նախատեսված է հանդիպում ՌԴԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին նախօրեին հայտարարել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի նոր որոշման համաձայն՝ մայիսի 18-ին Վրաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված Էլեկտրաէներգիայի մատակարարման և տարանցման համաձայնագիրը ուժի մեջ կմտնի։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համապատասխան հրամանագիրն արձակել է մի քանի օր առաջ՝ հուլիսի 9-ին։ Փաստաթղթի համաձայն՝ արտաքին գործերի նախարարությունը պետք է տեղեկացնի ադրբեջանական կողմին համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին, նաև արտաքին գործերի նախարարությունը պետք է հայտնի Վրաստանի խորհրդարանին և նախագահին համաձայնագրի կնքման վերաբերյալ։
Դուբայի իշխանությունները հերքել են լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե քաղաքի կենտրոնում պայթյուններ են տեղի ունեցել․ հաղորդվում է Դուբայի կառավարության մամուլի ծառայության՝ X սոցիալական հարթակում հրապարակված հայտարարության մեջ։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Անդրեյ Սիբիհան համատեղ մամուլի ասուլիս են ունեցել։ Նա նշել է, որ պատերազմը դադարեցնելու գործընթացում պետք է օգտագործվեն բոլոր դիվանագիտական ուղիները։ Ըստ նրա՝ Ուկրաինան պատրաստ է հրադադարի, բայց չի զիջի իր ինքնիշխան իրավունքները։
Դուբայի կենտրոնում պայթյուններ են լսվում, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ականատեսներին:
Եվրահանձնաժողովն ԱՄՆ-ին է փոխանցել այն եվրոպական ապրանքների ցանկը, որոնք կարող են ազատվել 15-տոկոսանոց մաքսատուրքերից։ Այս տուրքերը սահմանվել էին Բրյուսելի և Վաշինգտոնի միջև 2025 թվականին ստորագրված առևտրային համաձայնագրի շրջանակում, հայտնում է Euronews-ը։
Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը նախագծած իտալացի քանդակագործ Սիլվիո Գացանիգան ցանկացել էր մեկ պտտաձև կոմպոզիցիայի մեջ արտահայտել սպորտի երեք գլխավոր հույզերը՝ մարզիկի պայքարը, երկրպագուի ցնծությունը և հաղթանակի պահը։
Էներգետիկ ռեսուրսների և տարանցիկ ներուժի շնորհիվ ժամանակակից Ադրբեջանը մանևրելու լայն հնարավորություն է դրսևորում մերձավոր և հեռավոր հարևանների հետ երկխոսության մեջ, որոնք հաճախ խիստ հակադրվում են միմյանց:
Ռուսաստանի մի քանի ամենահարուստ գործարարներ վերջին մեկ տարվա ընթացքում միլիարդավոր դոլարներ են դուրս բերել երկրից՝ մտահոգված լինելով երկրի տնտեսության ու պետական բյուջեի վիճակով։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իր իրազեկ աղբյուրներին։
«Շնորհավորում ենք հայազգի օծանելիքագործ, Dior օծանելիքի շարքի ստեղծագործական տնօրեն և Maison Francis Kurkdjian-ի հիմնադիր Ֆրանսիս Քուրքջյանին՝ Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներից մեկին՝ Պատվո լեգեոնի ասպետի կոչմանն արժանանալու կապակցությամբ»:
Նիդերլանդների իշխանությունները պաշտոնապես հայտարարել են ջրի դեֆիցիտի առաջացման մասին՝ վերջերս տեղի ունեցած անոմալ շոգի և շարունակվող երաշտի ֆոնին, և ձեռնամուխ են եղել ջրային ռեսուրսների կառավարման լրացուցիչ միջոցառումների ներդրմանը: Դրա մասին հայտնել է RTL հեռուստաալիքը:
Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Բելառուս կատարած այցի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ և բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը ծանոթացել է անօդաչու թռչող սարքերի վարժանքների և շահագործման կենտրոնի գործունեությանը։
Կորեայի Հանրապետության իշխանությունները քննարկում են 14 տարեկանից փոքր երեխաներին սոցիալական ցանցերից օգտվելն արգելելու հարցը․ հայտարարել է Կորեայի Հանրապետության զանգվածային լրատվության միջոցների և կապի հանձնաժողովի նախագահ Կիմ Չոն Չհոլը։
Որոշ լուսանկարներ ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արժեքը, մյուսները` տարիներ անց վերածվում քաղցր հիշողությունների, իսկ որոշները, թեև ոչ շատերը, կարծես, ստեղծված են ապագան կանխագուշակելու համար․ 2007 թվականին «Կամպ Նոուի» հանդերձարանում հինգ ամսական երեխային լողացնելիս Լեո Մեսսիի լուսանկարը հենց այդ հազվագյուտ օրինակներից է․ գրում է Euronews-ը։
Թբիլիսիի «Courtyad by Marriot» հյուրանոցում, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, կայացավ աշխատանքային հանդիպում-քննարկում՝ նվիրված Հայաստանից Վրաստան պարենային և գյուղատնտեսական արտադրանքի, բնական հանքային ջրերի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, ինչպես նաև սննդամթերքի այլ տեսակների արտահանման հնարավորությունների, երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման և գործնական կապերի զարգացմանը։ Հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
Ֆրանսիայի Ազգային ժողովը հուլիսի 15-ին վերջնական հավանություն է տվել օրինագծին, որը թույլ կտա անբուժելի հիվանդություններ ունեցող չափահաս անձանց ստանալ մահացու դեղորայք։ Associated Press լրատվական գործակալությունը նշում է, որ սա այս թեմայով տարիներ շարունակվող քննարկումների վերջնակետն է։
Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը հուլիսի 16-ին հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ։
Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովի առաջին տարեդարձից առաջ ես կրկին ցանկանում եմ արտահայտել իմ անկեղծ երախտագիտությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղության առաջխաղացման գործում Ձեր անփոխարինելի դերի համար, գրել է Ալիևը՝ դիմելով Թրամփին։
Հուլիսի 15-ին Նյու Յորքում՝ Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ խաղաղությանն ուղղված գործողությունների գծով տեղակալ Ժան-Պիեռ Լակրուայի հետ։
Սկզբում օդանավը թեքվել է դեպի Երևան՝ մոտենալով Գյումրիին, ապա պտտվել Հայաստանի վրայով՝ հասնելով Թուրքիայի հետ սահման։ Այնուհետև ինքնաթիռը կրկին ուղևորվել է դեպի Գյումրի՝ որոշ ժամանակ անհետանալով ռադարներից և բարեհաջող վայրէջք կատարել: