Իսպանիային պատկանող Սեուտա անկլավում մնում է առնվազն 1100 երեխա ու դեռահաս, որոնք անօրինական կերպով ժամանել են վերջին միգրացիոն ճգնաժամից առաջ կամ դրա ընթացքում․ գրում է meduza.io-ն՝ քաղաքային պաշտոնյաներին հղումով։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ թուրքական «Turkiye» թերթում հրապարակված և իրեն վերագրվող մի շարք պնդումներ չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին նա հայտարարություն է տարածել «X»-ի իր միկրոբլոգում։
Թեհրանն ի գիտություն Պարսից ծոցի երկրների հայտնել է, որ Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների դեպքում իրանցի զինվորականները կգրոհեն տարածաշրջանի էներգետիկ և ջրամատակարարման օբյեկտների վրա:
Իսպանիայի ազգային ոստիկանությունը ձերբակալել է միգրանտների անօրինական տեղափոխմամբ և թմրանյութերի ապօրինի վաճառքով զբաղվող հանցավոր ցանցի 78 անդամի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով գերատեսչությանը։
Սաուդյան Արաբիան, Պակիստանը և Թուրքիան ստորագրել են պաշտպանական համագործակցության համաձայնագիր, որը նախատեսում է հավաքական արձագանք պակտի մասնակից երկրներից որևէ մեկի վրա հարձակման դեպքում, հայտնում է The National-ը՝ հղում անելով կողմերի հայտարարությանը։
Ռուսաստանը դիտարկում է Բալթյան տարածաշրջանի կարևոր ենթակառուցվածքների վրա հարձակումներ իրականացնելու հնարավորությունը և դրա համար կարող է օգտագործել խոցված ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտարարել է Լիտվայի պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասը։
Մենք երբեք թույլ չենք տա երկրորդ միջանցքի բացում Հորմուզի նեղուցում․ X սոցցանցում գրել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզաին։
Միներալնիե Վոդի քաղաքի օդանավակայանի մաքսային ծառայողները կանխել են 16 միլիոն ռուբլու անօրինական արտահանումը Հայաստան․ գրում է ՏԱՍՍ-ը՝ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությանը (ԴՄԾ) հղումով։
Հնդկաստանի հիդրոօդերևութաբանական վարչությունը (IMD) հայտարարել է եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ՝ Հնդկաստանի մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրևների պատճառով․ գրում է ՏԱՍՍ-ը։
Սիրիայի նախագահ Ահմեդ Շարան շնորհակալություն է հայտնել Թուրքիային և Ծոցի երկրներին Սիրիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների չեղարկման գործընթացում ցուցաբերած աջակցության համար:
Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Անա Բրնաբիչը շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատերազմն Իրանի դեմ արդեն 6-րդ ամիսն է ընթանում։ Այս շաբաթվա սպառնալիքների և դիվանագիտական հայտարարությունների հեղեղն ընդգծեց այն ավելի ու ավելի բարդ իրավիճակը, որում հայտնվել է Թրամփը․ գրում է Reuters-ը։
Վրացի մաքսավորները կանխել են եվրոպական ծագում ունեցող, պատժամիջոցների տակ գտնվող բեռի տարանցման փորձը Թուրքիայից Ռուսաստան՝ ադրբեջանական փոխադրողի միջոցով։ Այս մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը, փոխանցել են տեղի լրատվամիջոցները։
Թուրքիայի Աքյաքա շրջանի ղեկավար Իսմայիլ Դեմիրթաշն այցելել է Հայաստանի հետ սահմանամերձ գոտի, որտեղ ծանոթացել ու հետևել է երկաթուղու վերոնորոգման աշխատանքներին։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը քննադատել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանին՝ «Սիրիան ապակայունացնելու» մեջ Իսրայելին մեղադրելու համար։
Չինաստանը պատրաստ է համագործակցել Միացյալ Նահանգների հետ ռազմական ոլորտի հարցերով, սակայն վճռականորեն դեմ է Թայվանին ամերիկյան սպառազինության վաճառքին: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Լյու Չանը:
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտուրը 2026 թվականին կարող է գերազանցել 100 մլրդ դոլարը։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։
Սաուդյան Արաբիայի Նաջրանի նահանգում օգոստոսի 6-ին հութիների հարձակումների հետևանքով տասնմեկ քաղաքացիական անձ է վիրավորվել։ Այս մասին օգոստոսի 7-ին X միկրոբլոգում հայտնել է Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած միջազգային կոալիցիայի խոսնակ Թուրքի ալ-Մալիքին։
Իրանի խորհրդարանական հանձնաժողովը նախնական օրինագիծ է քննարկում, որը ամերիկյան, իսրայելական և այլ «թշնամական» նավերին կարգելի անցնել Հորմուզի նեղուցով նույնիսկ նավագնացության վերսկսման մասին համաձայնության հասցնելուց հետո։ Այս մասին հայտնել է իրանական «Fars» լրատվական գործակալությունը։
Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանն օգոստոսի 7-ին Ջիդդայում կստորագրեն համատեղ պաշտպանական համաձայնագիր։ Այս մասին AFP գործակալությանը հայտնել են Սաուդյան Արաբիայի զինվորականներին և կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները։
ԱՄՆ-ն բանակցությունների պատրվակով Իրանի վրա լայնածավալ հարձակում է նախապատրաստում․ X սոցիալական ցանցի էջում գրել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել պատասխանատու գերատեսչության միջոցով (ՀՀ արտաքին գործերի նախարարության) հանդիպում կազմակերպել Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ: NEWS.am-ին այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որն արգելում է երկրում այսպես կոչված «ծննդաբերական զբոսաշրջությունը», երբ Միացյալ Նահանգներ են ժամանում օտարերկրյա քաղաքացիներ՝ երեխա ունենալու համար, ով ստանում է ամերիկյան քաղաքացիություն: Այս մասին պետության ղեկավարի կողմից փաստաթղթի ստորագրման ընթացքում հայտնել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ստիվեն Միլլերը:
Վերջին մեկ օրում ուկրաինացի զինյալները անօդաչուներով ավելի քան 120 անգամ հարձակվել են Բելգորոդի 16 շրջանների վրա, 16 խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը։
Ռուսական զորքերը նախորդ օրը երեկոյան և այսօր առավոտյան հարվածել են Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար բեռներ փոխադրող նավերի վրա, հայտնել է Պաշտպանության նախարարությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում եղանակային վատ պայմանների պատճառով ուշացումներ են գրանցվում ինչպես մեկնող, այնպես էլ ժամանող չվերթների ուղղությամբ։ Այս մասին հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ հրաժարվել է Կիևին Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռներ տրամադրել։
ԵՄ անդամակցության մասին օրենքի ընդունումը չի նշանակում, որ Հայաստանը կդառնա ԵՄ անդամ. Փաշինյանը՝ ԵԱՏՄ գործընկերներին
Խնդիրների անտեսումը կարող է արգելակել ԵԱՏՄ-ի զարգացումը. Փաշինյան
Թաիլանդի Նոնթաբուրիի նահանգի Բանգ Կրուաիի շրջանի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 7 մարդ է զոհվել, 15-ը՝ վիրավորվել։ Հրաձիգն ինքնասպան է եղել։ Այս մասին հաղորդում է թաիլանդական Khaosod պարբերականը։